Inicio »
2013 » Marzo » 19 » Ադրբեջանցի երիտասարդները որոշել են քայլերթով հասնել Արցախ
14:33 Ադրբեջանցի երիտասարդները որոշել են քայլերթով հասնել Արցախ |
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
19.03.2013
Ադրբեջանցի երիտասարդները որոշել են քայլերթով հասնել Արցախ Ադրբեջանցի երիտասրադները facebook-ում հայտարարություն են տարածել, որում կոչ են արել մասնակցել մայիսի 8-ին ծրագրված դեպի Ակն (Աղդամ) արշավին եւ խաղաղ քայլերթով հասնել Արցախ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ադրբեջանցի երիտասարդները մտադիր են Ադրբեջանի տարբեր շրջաններից քայլերթով հասնել Լեռնային Ղարաբաղ:
«Մենք` երիտասարդներս, կոչ ենք անում լուծել 20 տարվա ընթացքում չլուծված խնդիրը եւ քայլերթ իրականացնել դեպի Լեռնային Ղարաբաղ: Ո՛չ միջազգային ուժերը, ո՛չ էլ իշխանությունը չեն դատապարտի մեզ այդ քայլի համար: Մենք պատերազմ չենք ցանկանում: Մենք առանց զենքի, ոտքով կգնանք Ղարաբաղ», - նշված է հայտարարությունում:
Ադրբեջանցի երիտասարդները մտադիր են քայլերթով հասնել ԼՂՀ Ասկերանի շրջանի սահման:
|
Visiones: 821 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |