Jueves
21.11.2024
13:07
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 3
    Invitados: 3
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Noviembre » 22 » Ալիեւի հակահայկական «թվիթները» շփոթմունք են առաջացրել համաշխարհային լրատվամիջոցներում
    21:12
    Ալիեւի հակահայկական «թվիթները» շփոթմունք են առաջացրել համաշխարհային լրատվամիջոցներում

    22.11.2012


    Ադրբեջանի նախագահը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ եւ դադարեցնել իր հակահայկական հայտարարությունները:
    Այս անգամ Հայաստանի եւ հայկական լոբբիի նկատմամբ ունեցած իր «ջերմ» զգացմունքներն արտահայտելու համար նա ընտրել է Twitter սոցիալական ցանցը: Իր պաշտոնական միկրոբլոգում Իլհամ Ալիեւը ավելի քան 30 գրություն է թողել, ինչը զարմացրել է միջազգային հանրությանը:

    Ալիեւի «գլուխգործոցները», այդ թվում այս մեկը՝ «Հայաստանն առանց արժեքների երկիր է», հրապարակել են առաջատար լրատվամիջոցները, ամենայն հավանականությամբ, մտածելով, որ Twitter-ում որեւէ երկրի վիրավորելն արդեն ծիծաղելի է:

    «Ինչ ընդհանրություն կա Ադրբեջանի, Էստոնիայի եւ Ռուանդայի նախագահների միջեւ. Այդ երկրների նախագահները սիրում են առիթ փնտրել Twitter-ում վիճաբանելու համար», գրում է Foreign Policy-ն:

    Պարբերականը նշում է, որ Ալիեւի «թվիթները» հատվածներ են նրա կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» 20-ամյակի ժամանակ ունեցած ելույթից, որին այն ժամանակ շատ քչերն են ուշադրություն դարձրել երկրի սահմաններից դուրս:

    «Այն պահից, երբ Ալիեւի մեղադրանքները հայտնվել են Twitter-ում, դրանք օգտագործել են այնպիսի գործակալություններ, որոնցից են Reuters-ը, «ՌԻԱ նովոստին», GlobalPost-ը եւ իհարկե, Foreign Policy-ն: Բոլոր համաշխարհային առաջնորդներն ի՞նչ դաս պետք է քաղեն: Եթե դուք պատրաստվում եք հակամարտության մեջ մտնել ինչ-որ մեկի հետ եւ ցանկանում եք, որպեսզի մարդիկ դա նկատեն, ավելի լավ է դա անել 140 սիմվոլների շրջանակում»,-ասվում է հոցվածում:

    Իր հերթին, Reuters-ը նշում է, որ Ալիեւը եւ նրա կառավարությունը փորձում են ավելացնել իրենց ներկայությունը համացանցում, որտեղ «ադրբեջանցի այլախոհ բլոգերները եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչները պարբերաբար հանդես են գալիս Ադրբեջանում մարդու իրավունքների թեմայի շուրջ հայտարարություններով»:

    «GlobalPost»-ը նույնպես հիշեցնում է, որ Ալիեւի «թվիթները» հատվածներ են նրա ելույթից, որը տեղադրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում: «Դրանից մենք, օրինակ, տեղեկանում ենք, որ «Ադրբեջանում կան բոլոր ազատությունները՝ խոսքի, խղճի, մամուլի եւ համացանցի ազատություն»: Խոսքի եւ ինտերնետի ազատությունը, որը, ըստ էության, թույլ է տալիս քննադատել հարեւան երկրին: Ինչպիսի ամոթ, նույն հնարավորությունը չի տարածվում նրանց վրա, ովքեր ցանկանում են Twitter-ում քննադատել որեւէ երեւույթ, որն ավելի մոտ է տանը»,-հեգնանքով գրում է «GlobalPost»-ը, հիշեցնելով ադրբեջանցի բլոգերների հետապնդման եւ համացանցում գրաքննություն հաստատելու մասին:

    «Շատ ադրբեջանցի ինտերնետ օգտագործողներ ստիպված են զբաղվել ինքնագրաքննությամբ, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ նրանց նախագահը, թեեւ հանուն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող բանակցությունների, ավելի լավ կլիներ, եթե նա այդպես վարվեր»,-գրում է «GlobalPost»-ը:

    News.am
    Visiones: 881 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: