Sábado
27.04.2024
07:01
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 17 » Ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած հեղինակավոր լրագրողներն ու խմբագրապետերը` Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին
    01:33
    Ամբողջ աշխարհից Հայաստան ժամանած հեղինակավոր լրագրողներն ու խմբագրապետերը` Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին
    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
    05.10.2012


    Հոկտեմբերի 5-ին Աղավնաձորում շարունակվեց  ՀՀ սփյուռքի նախարարության  կազմակերպած ‹‹Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ›› խորագրով  անցկացվող Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը:
    Շարունակվում են նախորդ օրը սկիզբ առած քննարկումները հայաստանյան և աշխարհասփյուռ հայ մամուլի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միասնական ռազմավարության, միջազգային հանրությանը տեղեկատվության միևնույն՝ հստակ և ազդեցիկ  ‹‹հաղորդագրություն›› մատուցելու շուրջ:

     Համաժողովի երկրորդ օրվա նիստն ընթանում է   ‹‹Հայոց ցեղասպանությունն ու հայ լրագրությունը››խորագրով: Արդեն իսկ ելույթներ են ունեցել Լիբանանի ‹‹Խոսնակ›› ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության արդի հիմնախնդիրները Մերձավոր Արևելքի ԶԼՄ-ում,  Ֆրանսիայի ‹‹Եվրոպա և Արևելք››  ամսագրի տնօրեն Վարուժան Սիրապյանը, ՀՅԴ Հայ դատի  և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Հայաստանի ժուռնալիստների միության փոխնախագահ  Գրիգոր Ջանիկյանը, Քուվեյթից՝ Կիրակոս Գույումջյանը: 

    Օրվա երկրորդ կեսին կսկսվի ‹‹Հեռուստատեսությունն ու ռադիոն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում›› խորագրով  նիստը: Երրորդ նիստը կրում է ‹‹Հայոց Ցեղասպանության հիմնախնդրի արծարծումը միջազգային մամուլում›› խորագիրը:

    Երեկոյան Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

    Կամփոփվեն  ‹‹Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար  համահայկական մրցույթի›› և ‹‹Արցախն ակնթարթներում›› լուսանկարների մրցույթի արդյունքները, կկայանա մրցանակաբաշխություն:
    Visiones: 785 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: