Viernes
26.04.2024
09:08
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Marzo 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Marzo » 1 » Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքին ընտրության առիթով
    15:12
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքին ընտրության առիթով
    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 
    01.03.2013


    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Մատաթիա Ա-ին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք ընտրվելու առիթով:
    «Լիահույս ենք, որ Ձերդ Սրբության գահակալության շրջանում Եթովպիայի մեր քույր Եկեղեցին կշարունակի առաջընթաց արձանագրել իր Տիրավանդ առաքելության մեջ...: 

    Ուրախություն է մեզ համար հաստատել, որ պատմական են մեր երկու ժողովուրդների ու Եկեղեցիների կապերը, որոնք պսակվել են սիրո գործակցության բազում օրինակներով և ձեռքբերումներով, և որն այսօր էլ իր բարերար ազդեցությունն ունի մեր երկկողմ հարաբերություններում: Վստահ ենք, որ Ձերդ Սրբության գահակալության օրոք մեր Եկեղեցիների պատմական բարեկամությունը, որում նաև կարևոր դերակատարություն ունի Եթովպիայի հյուրընկալ երկրում ապրող փոքրաթիվ, բայց պատմական հայ համայնքը, կշարունակի զորանալ և գործակցության նոր արդյունքներ արձանագրել` ի խնդիր միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության, աշխարհում խաղաղության և կայունության հաստատման», - ասված է շնորհավորական ուղերձում:

    Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով մաղթել է, որ Աստված պահի և պահպանի Եթովպիայի Թևահեդո Ուղղափառ Եկեղեցին և նորընտիր Պատրիարքին Իր Ամենազոր Աջի օրհնության ներքո` պարգևելով նրան քաջառողջ կյանքի երկար օրեր և Հովվապետական ծաղկյալ գավազան:

    Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի գահակալության արարողությանը որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչներ կմասնակցեն Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը և Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:
    Visiones: 750 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: