Inicio » 
2012 » Diciembre » 14 » Ամերիկահայ համայնքի հանգանակության շնորհիվ Գեւորգյանների բազմանդամ ընտանիքը բնակարան ստացավ
20:27  Ամերիկահայ համայնքի հանգանակության շնորհիվ Գեւորգյանների բազմանդամ ընտանիքը բնակարան ստացավ  | 
 
 14.12.2012 
 
 
 Գյումրեցի Գեւորգյանների բազմանդամ ընտանիքը շուտով կտեղափոխվի նոր բնակարան: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեկտեմբերի 13-ին բնակարանի բանալիները հանձնեց տնակում վարձով բնակվող Գեւորգյանների բազմանդամ ընտանիքին: Երկսենյականոց բնակարանը ձեռք է բերվել ամերիկահայ համայնքի հանգանակությունների շնորհիվ: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց քաղաքապետի մամուլի պատասխանատու Զոհրապ Եգանյանը, 14 անձից բաղկացած ընտանիքի համար բնակարան է գնվել  նորակառույց «Մուշ 2» թաղամասում:
  Ընտանիքը երկրաշարժից անօթեւան չէր համարվում, քանի որ ստացել էր փոխհատուցում, որտեղ այժմ  բնակվում է ընտանիքի հոր  եղբայրը` իր ընտանիքով: Գեւորգյանները ստիպված էին  վարձով բնակվել Գյումրիից բավական հեռու՝ Ազատան համայնքին պատկանող տարածքում տեղադրված տնակում: Ի դեպ, 11 անչափահաս երեխաներից ամենափոքրը երկու ամսական է: 
		
	  | 
| 
Visiones: 869 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |