Inicio » 
2012 » Marzo » 23 » «Արարատ» հայկական միությունը մասնակցել է Վալենսիայի միությունների և կազմակերպությունների գալա-համերգին
| 11:52  «Արարատ» հայկական միությունը մասնակցել է Վալենսիայի միությունների և կազմակերպությունների գալա-համերգին | 
| 
   
 Զուտ հայկական նշանակություն ստացած 
կանանց մեկամսյակը կարծես թե իր վարակիչ ազդեցությունն է ունենում նաև 
Վալենսիայի բնակիչների՝ հատկապես նախկին խորհրդային երկրների ժողովուրդների
 վրա: Եվ դա միանգամայն հասկանալի է. գեղեցկության տոնը համընկնում է 
գարնանային զարթոնքին: Ու թեև Իսպանիայի գարունը, որպես այդպիսին, այնքան 
էլ չի նշմարվում կամ տարբերակվում մյուս եղանակներից, այնուամենայնիվ 
ամենուրեք նկատելի է տոնական բարձր տրամադրությունը, երգն ու պարը: Ահա այդ լավ տրամադրությունը շրջապատին 
փոխանցելու համար էլ Վալենսիայի Օլիմպիա հյուրանոցային համալիրում 
կազմակերպվել էր գալա-համերգ՝ նախկին խորհրդային ժողովուրդների 
մասնակցությամբ: Նախաձեռնության առաջատարներն էին ռուսական «Կալինկա» 
պարային համույթն ու «Հյուսիսային Աստղ» միությունը, «Էդդի-Դոր» երաժշտական
 ակումբը ու «Արարատ» հայկական միությունը:
 Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացնում են միությունից,  Համերգի ժամանակ 
փայլուն ելույթ ունեցան հայկական դպրոցի սաները, ովքեր միաժամանակ հաճախում
 են «Էդդի-Դոր» երաժաշտական ակումբ, որի հիմնադիրներն են Էդվարդ 
Դորոշենկո-Պետրոսյանը և Հելեն Հարութը: Հանդիսատեսը պարզապես կլանված էր 
16-ամյա Լիլիթ Ավետիսյանի և 13-ամյա Լանա Բաբայանի զրնգուն ձայներով: Իսկ 
ահա 6-ամյա Հելենա Ղուկասյանը պարզապես գրավել էր հանդիսատեսի սիրտը:
 
 Հայ երեխաներին լրացնելու էր եկել ինքը՝ տենոր էդվարդ Դորոշենկո 
Պետրոսյանը, ով 1987-1992 թվականներին ուսանել է Երևանի Կոմիտասի անվան 
պետական կոնսերվատորիայում:
 
 Համերգին ներկայացվեց նաև ռուսական ֆոլկլոր և իսպանական ֆլամենգո: 
Աննախադեպ էր Մարատ և Իննա Յարուլինների տնօրինությամբ գործող «Կալինկա» 
պարային համույթի ելույթը. սաներն ու պարուսույցները ներկայացրին վալսի, 
լատինական և սպորտային պարերի ողջ գեղեցկությունը: Ահա այսպես իսպանացի (և 
ոչ միայն) հանդիսատեսին հերթական անգամ ներկայացվեց խորհրդային 
ժողովուրդների բազմամշակույթ արվեստը:
   
 | 
| Visiones: 1073 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |