Միսլատայի Մշակույթի Տանը տեղի ունեցավ Արսեն Հակոբյանի հեղինակությամբ
նկարահանած «Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմի պրեմյերան: Սա
Արարատ Հայկական Միության կողմից կազմակերպած հերթական նախաձեռնությունն
էր իսպանահայության շրջանակներում, որի նպատակն է հայապահպանությունն ու
հայ ինքնության պահպանումը:
Ֆիլմը նկարահանվել է մի քանի եվրոպական երկրներում եւ Հայաստանում: Այն
հայերեն է, իսկ ահա Արարատ Միության նախագահ Արարատ Ղուկասյանի
թարգմանությամբ, այն շուտով կցուցադրվի Վալենսիայի հեռուստատեսությամբ
իսպաներեն լեզվով:
Այս վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս
եկեղեցաշինության ասպարեզում հայ գործիչների ունեցած նշանակալից, որոշ
դեպքերում՝ առանցքային դերի մասին: Հատկանշական է ֆիլմում արծարծվող այն
փաստը, որ շատ երկրներում եկեղեցաշինությունը ոգեշնչվել է հենց հայոց
եկեղեցու մոտիվներով:
«Արարատից Եվրոպա» ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ հայ հանդիսատեսի
(առայժմ) վրա, եւ պետք է նշել, որ այն ունի իր շարունակությունը, որտեղ
կարծարծվի նաեւ Իսպանիայի թագավորությունում հայ եկեղեցական (եւ ոչ միայն)
գործիչների գործունեության մասին:
«Արարատից Եվրոպա» ֆիլմը Արարատ Հայկական Միության կողմից ընթացիկ տարում
ներկայացրած երրորդ ֆիլմն է: Նախորդ երկու ֆիլմերը («Ցեղասպանության
լուսանկարիչը» եւ «Նունիկի ճակատագիրը») արծարծում են Հայոց
Ցեղասպանության թեման, որոնց այցելել են նաեւ իսպանացիները: