Sábado
27.04.2024
00:13
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Noviembre 2010  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2010 » Noviembre » 8 » «ԱՐԱՐԱՏԻՑ ԵՎՐՈՊԱ»
    15:31
    «ԱՐԱՐԱՏԻՑ ԵՎՐՈՊԱ»


    Իսպանիայում ներկայացվեց Արսեն Հակոբյանի «Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմը Միսլատայի Մշակույթի Տանը տեղի ունեցավ Արսեն Հակոբյանի հեղինակությամբ նկարահանած «Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմի պրեմյերան: Սա Արարատ Հայկական Միության կողմից կազմակերպած հերթական նախաձեռնությունն էր իսպանահայության շրջանակներում, որի նպատակն է հայապահպանությունն ու հայ ինքնության պահպանումը:

    Ֆիլմը նկարահանվել է մի քանի եվրոպական երկրներում եւ Հայաստանում: Այն հայերեն է, իսկ ահա Արարատ Միության նախագահ Արարատ Ղուկասյանի թարգմանությամբ, այն շուտով կցուցադրվի Վալենսիայի հեռուստատեսությամբ իսպաներեն լեզվով:

    Այս վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս եկեղեցաշինության ասպարեզում հայ գործիչների ունեցած նշանակալից, որոշ դեպքերում՝ առանցքային դերի մասին: Հատկանշական է ֆիլմում արծարծվող այն փաստը, որ շատ երկրներում եկեղեցաշինությունը ոգեշնչվել է հենց հայոց եկեղեցու մոտիվներով:

    «Արարատից Եվրոպա» ֆիլմը մեծ ազդեցություն ունեցավ հայ հանդիսատեսի (առայժմ) վրա, եւ պետք է նշել, որ այն ունի իր շարունակությունը, որտեղ կարծարծվի նաեւ Իսպանիայի թագավորությունում հայ եկեղեցական (եւ ոչ միայն) գործիչների գործունեության մասին:

    «Արարատից Եվրոպա» ֆիլմը Արարատ Հայկական Միության կողմից ընթացիկ տարում ներկայացրած երրորդ ֆիլմն է: Նախորդ երկու ֆիլմերը («Ցեղասպանության լուսանկարիչը» եւ «Նունիկի ճակատագիրը») արծարծում են Հայոց Ցեղասպանության թեման, որոնց այցելել են նաեւ իսպանացիները:
    Visiones: 1359 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 1
    1 Natalia  
    0
    That's going to make things a lot eisaer from here on out.

    Nombre *:
    Email *:
    Código *: