Martes
23.04.2024
13:58
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 17 » Աշխարհասփյուռ հայ լրագրողները հայրենիքում կքննարկեն Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրենց անելիքները
    01:36
    Աշխարհասփյուռ հայ լրագրողները հայրենիքում կքննարկեն Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրենց անելիքները
    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔ 
    04.10.2012


    «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը հոկտեմբերի 4-ին մեկնարկեց Երեւանում:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած լրագրողներ, խմբագիրներ, հասարակական գործիչներ: Նրանք քննարկելու են, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել լրագրողական համայնքը` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ եւ ինչպես է դիմագրավելու նոր մարտահրավերներին:

    Համաժողովին ուղերձ էր հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որը ներկայացրեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված էր. «Խորագրի ընտրությունը գնահատում եմ որպես խիստ արդիական: Դուք խորհրդածելու եք համազգային մի հիմնախնդրի շուրջ, որը մեր հավաքական օրակարգում կարեւորագույն տեղ է զբաղեցնում: Անցել է գրեթե մեկ դար, հասակ են առնում աշխարհասփյուռ հայության չորրորդ, հինգերորդ սերունդները, որոնց ներկայացուցիչները նաեւ դուք եք: Թվում է` գնալով ժամանակը պետք է ամոքի ցավը, մեղմի ցասումը, դա թերեւս Օսմանյան կայսրության եւ նրա այլատյաց հետեւորդների սխալ կանխատեսումն է: Պատմությունը հակառակն է ապացուցում, հակառակն են ապացուցում Սարդարապատն ու Արցախյան գոյամարտը, Հայոց անկախ պետությունը, աշխարհասփյուռ հայ եկեղեցիներն ու դպրոցները, Ծիծեռնակաբերդն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ կոթողները, նրանց շուրջը բռունցքված տասը միլիոն հայությունը: Մենք չենք կարող լռել, մանավանդ որ ցեղասպանությունը շարունակվում է նաեւ այսօր: Սահմանների փակ լինելը, պատերազմի սպառնալիքը եւ ռազմատենչ հայտարարությունները, քնած սպային կացնահարելը եւս ցեղասպանության հետեւանքներ են: Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապատումը, նրա հետեւանքների հնարավոր գործընթացները ոչ միայն ՀՀ քաղաքական օրակարգի առաջնահերթություններից են, այլեւ համամարդկային խնդիր է»:

    Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով արդեն 6-րդ անգամ հայրենիքում հավաքվող հայ լրագրողների համերաշխ եւ մարտնչող ընտանիքի ներկայացուցիչներին, նշեց, որ համաժողովը նպատակ ունի ճշգրտելու այն անելիքները, որոնք լրագրողները պարտավոր են միասնաբար իրականացնել պահանջատիրության եւ արդարության վերահաստատման ճանապարհին: «Մենք միասնաբար անցնելու ենք մեր ճամփան եւ կռիվ ենք տալու որոշ հարեւանների հետ: Մեր կռիվը լույսի եւ խավարի, Հայկ Նահապետի եւ Բելի, Սասունցի Դավթի եւ Մսրա Մելիքի, մշակույթ ունեցողի եւ դրա ոչնչացնողի կռիվ է»,- ասաց Հրանուշ Հակոբյանը` ընդգծելով, որ հայ ժողովուրդն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ:

    Սփյուռքի նախարարը հիշեցրեց, թե ինչպես Հունգարիան առուծախի ենթարկեց համամարդկային իրավունքը, արժեքները եւ արտահանձնեց եղկելի ոճրագործին: «Մեզ համար հերոսները ոչ թե տմարդի մարդասպաններ են, այլ աշխարհում արդար, ազնիվ, մտավոր մարտը հաղթած շախմատիստները, որոնց ոգով էլ դաստիարակում ենք մեր սերունդներին: Շնորհակալության հայկական համայնքներին, Սփյուռքին, որ համախմբվեց, միավորվեց, դարձավ մեկ մարմին եւ սկսեց պայքարել անարդարության դեմ»,- ասաց նախարարը:

    Հրանուշ Հակոբյանը լրագրողներին հորդորեց շատ գրել, խոսել այն պետությունների եւ միջազգային կառույցների մասին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ դրական եւ լավ օրինակով «պարտադրել» այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել եւ շահադիտական կամ այլ նպատակներից ելնելով՝ հետաձգում են ճանաչումը: «Չկա մի երկիր, որ չի հավատում, որ եղել է Հայոց ցեղասպանությունը: Մեր խնդիրն է բոլորին ներկայացնել, որ դա մարդկության դեմ կատարած հրեշագործություն էր, եւ ճանաչումը կօգնի հեռու պահել երկիր մոլորակը նման դեպքերի կրկնությունից»,- ասաց նա:

    Սփյուռքի նախարարի խոսքով` Թուրքիան երկփեղկվել է, եւ շատ թուրք մտավորականներ, պատգամավորներ, ազնիվ մտածող մարդիկ բարձրաձայնում են, որ ժամանակն է պատմության հետ առճակատվելու, մաքրելու դարի փոշին, ներողություն խնդրելու եւ առաջ քայլելու: «Այդ մարդկանց մասին պետք է շատ խոսել, որովհետեւ թուրքի խոսքն այլ է, քան այլ ազգի ներկայացուցչինը»,- ասաց նա` կարեւորելով նաեւ այն, որ պետք է գրել նաեւ ցեղասպանություն վերապրածների, վերապրածների ընտանիքերի պատմությունները:

    Համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետ կմեկնեն Աղավնաձոր, որտեղ էլ համաժողովը մինչեւ հոկտեմբերի 6-ը կշարունակի իր աշխատանքները:

    Լուսանկարը՝ www.yerakouyn.com-ի:
    Visiones: 777 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: