Jueves
21.11.2024
13:39
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Marzo 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Marzo » 5 » ԱՇԽԱՐՀԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
    03:56
    ԱՇԽԱՐՀԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ


    «Ռուսաստանն աշխարհի մի ամբողջ մասն է, հսկայական Արևելք-Արևմուտք, այն միավորում է երկու աշխարհ»:
    Նիկոլայ Բերդյաև

    Այն, որ Ռուսաստանը ժամանակակից քաղաքական դաշտի հզորագույն պետություններից մեկն է, կասկած չի հարուցում: Հակառակ դրույթին հակվածներն իրենց տեսանկյունն ավելի ուժգին կերպով սկսեցին պնդել այն ժամանակ, երբ երկրում իշխանության գլուխ անցավ բորիս Ելցինը և երբ իրապես Ռուսաստանը բերանքսիվայր անկում էր ապրում համաշխարհային քաղաքականության հարթակից. մի բան, որի համար բազում «բարեկամներ», այդ թվում նաև՝ Արևմուտքը, մի կողմից ծափահարում էին, մյուս կողմից՝ քծնելով իրենց դիրքերն էին ամրապնդում նախկին խորհրդային երկրների սահմաններից ներս: Իրականում դեպքերն այլ կերպ կարող էին ընթանալ, եթե գոբաչովյան «Պերեստրոյկան» (ավելի շուտ՝ «Պերեստրելկան») իր տեղերը զիջեր մեկ այլ համակարգի ստեղծման քաղաքականության, որտեղ ամեն մի պետություն և ազգ կունենար իր ուրույն տեղը և՛ պարտականությունների և՛ իրավունքների կատարման ժամանակ:
       Այդուհանդերձ անկում ապրած խորհրդային համակարգի և աշխարհի գերտերություն Ռուսաստանը կարողացավ վերագտնել իրեն, ոտքի կանգնել և ներկայումս հաստատուն քայլերով շարժվում է առաջ: Եվ այդ ամենը մի մարդու և նրա վարած գրեթե անթերի, զարմանալիորեն ճշգրիտ ու հստակ քաղաքականության շնորհիվ, որում կարծես թե ոչինչ և ոչ ոք չի մոռացվել: Մի մարդու, ով կարողացավ այդքան ծանրաքաշ երբեմնի գերտերությանը դարձյալ բարձրացնել այն նույն հարթակին, որտեղից ժամանակին անարգել գնացք հիշեցնող հսկայի նման դեպի վար էր սլանում: Եվ վերջապես, մի մարդու, ով աշխարհին ապացուցեց, որ մեկ դարվա ընթացքում 2 համաշխարհային, 3 քաղհամակարգ և բազմաթիվ ահաբեկչություններ տեսած ռուս ժողովուրդն ի վիճակի է նորեն իր «սառցե թագավորության» նման սառը դատել, սիրող մոր նման ջերմություն պարգևել և անկոտրում կամք ունեցող զինվորի նման տոկալ ու հաղթել: Եվ այդ մարդը, այդ աննկուն ոգու տեր անձնավորությունը ոչ այլ ոք է, քան ներկայիս վարչապետ և առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը:
       Վ. Պուտինի նախագահության և վարչապետության տարիները ոսկե տառերով կարելի է արձանագրել հայ ժողովրդի բարեկամ ռուս մեծ ազգի պատմության էջերում: Ժողովրդավարության և խաղաղության ջատագով այդ անձնավորությունը ջանք չի խնայում բարեկամություն և համերաշխություն հաստատել մի այնպիսի տարածաշրջանում, ուր թվում է, թե ամեն մի թիզ հողի վրա մի ազգություն, մի ինքնություն է բնակվում: Գիտեք, հեշտ է խոսել խաղաղության և դրանից բխող սոցիալ-տնտեսական զարգացման մասին, ասենք, Հյուսիսային Ամերիկայում, ուր ընդամենը երեք պետություն կա: Սակայն պահպանել համեմատաբար անդորր ազգերի խճանկար Եվրասիայում, հավատացեք՝ «ամեն մարդու բան չէ»: Եվ դա այն դեպքում, երբ «կողքից բզողները» չեն պակասում: Այս ամենով հանդերձ, Ռուսաստանը, ի դեմս ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի, լիովին կարողացել է իր վրա ստանձնել այդ դժվարին առաքելությունը:
       Դե իսկ երկրի ներքին իրավիճակի մասին նույնիսկ խոսք անգամ չի կարող լինել: Հենց երեկ եմ վերադարձել Ռուսաստանից: Հանդիպել եմ ռուսաստանաբնակ բազմաթիվ հայերի, ովքեր միայն իրեցն գոհունակությունն են հայտնել ներկայիս սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային իրավիճակի մասին խոսելիս: Բոլորն անխտիր ունեն իրենց աշխատանքը, ապրում են անհոգ և դեռ կարողանում են հոգալ Հայաստանում բնակվող իրենց հարազատների հոգսերը: Ճգնաժա՞մ... Զարմացան, երբ այդ հարցը տվեցի մեր հայրենակիցներին: «Դա կարող են զգալ արհեստականորեն պահպանվող համակարգերում, բայց ոչ այստեղ, ուր ամեն ինչ գնահատվում է այնպես, ինչպես որ կա»: Եվ ես այդ համատարած «սառցե երկրում» մի տեսակ ջերմություն ու երբեմնի հարազատություն զգացի, զգացմունքներ, որոնք անպակաս են ամենամեծ հայկական համայնքի ներկայացուցիչների մոտ: Թերևս ի՞նչ է հարկավոր ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին, եթե ոչ ներկայիս համերաշխության և բնականոն ընթացքի պահպանումը: Նրանք բոլորն էլ գիտեն իրենց ընտրությունը, և ուրեմն, մենք՝ առավել ևս: Արդեն հենց տեղում ինքս հայտնեցի ռուսահայերին իսպանահայության և գլխավորապես՝ Արարատ Հայկական Միության, դիրքորոշումը. «մենք պաշտպանում ենք Վլադիմիր Պուտինի թեկնածությունը նախագահական ընտրություններին և միահամուռ կանգնած ենք Ռուսաստանի հայ համայնքի կողքին»: 

      Արարատ Ղուկասյան
    «Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Իսպանիա



    http://www.coaes2010.blogspot.com/
    Visiones: 1027 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: