Inicio »
2012 » Octubre » 17 » Ավարտվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագիրը
14:02 Ավարտվել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի խմելու ջրի համակարգի վերակառուցման ծրագիրը |
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
17.10.2012
Շուրջ 500 տարի առաջ հիմնված այս սահմանամերձ գյուղի մոտ 345 բնակչի համար խմելու որակյալ ջուրն ու շուրջօրյան ջրամատակարարումը թիվ 1 խնդիրն էր գյուղի բազմաթիվ այլ խնդիրների շարքում: 50-ական թվերին կառուցված եւ արդեն անմխիթար վիճակում հայտնված համակարգն ուներ ջրի մեծ կորուստ եւ, լավագույն դեպքում, բնակիչներն օրական 2 ժամ էին ջուր ստանում: Ինչպես տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հասարակայնության հետ կապերի բաժինը, ծրագրի շրջանակներում երկու ջրամբարներից մեկը վերակառուցվել է, մյուսը` վերանորգվել: Վերակառուցվել է նաեւ գյուղից շուրջ 4կմ հեռու գտնվող ջրաղբյուրը, որի շնորհիվ նվազել է ջրի կորուստն ու մեծացել ջրաքանակը: Գյուղի` զարգացման առավել մեծ հեռանկար ունեցող թաղամասում անցկացվել է ջրագիծ, որն արդեն ունի կանոնավոր ջրամատակարարում:
Ֆինանսավորումը` Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմին եւ ԼՂՀ կառավարություն
|
Visiones: 853 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |