Inicio »
2013 » Febrero » 15 » Բելգիայում նշվեց «ԼՐԱԳԻՐ» ամսաթերթի տասնամյակը
17:22 Բելգիայում նշվեց «ԼՐԱԳԻՐ» ամսաթերթի տասնամյակը |
ՍՓՅՈՒՌՔ
15.02.2013
Բելգիայի Անտվերպեն քաղաքում մեծ շուքով նշվել է տեղի «ԼՐԱԳԻՐ» ամսաթերթի տասնամյակը: Ամսաթերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը խոսել է Բելգիայի միակ հայատառ ամսաթերթի կարեւորության, հայապահպանության գործում դրա անհրաժեշտության, հիմնախնդիրների, տպագրության հետ կապված հարցերի մասին: Ներկաները ջերմորեն են անդրադարձել թերթի տպագրության անհրաժեշտությանը, պատրաստակամություն են հայտնել աջակցել «Նուարդ» միությանը հայրենակիցների շրջանում թերթի տարածման համար: Երեկոյին ելույթ են ունեցել «Նուարդ» մշակութային միության «Բարեկամություն» հայկական ժողովրդական պարի անսամբլը, անհատ կատարողները, երաժիշտները:Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության լրատվության ծառայությունից:
|
Visiones: 749 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |