Jueves
21.11.2024
12:48
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 7
    Invitados: 7
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 22 » Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ հայ է զոհվել
    01:21
    Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ հայ է զոհվել

    20.10.2012

    Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ հայ է զոհվել
    Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվում է հայազգի Ժորժետ Սարկիսյանը:
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, պայթյունը տեղի է ունեցել Քաթաեբ կուսակցության գրասենյակից շուրջ 300 մետր հեռավորության վրա: Վիրավորների թվում է նաև հայկական ազգանունով 9-ամյա Նոյ Դոդելյանը:

    Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ զոհերի և վիրավորների թվում հայերի առկայության առնչությամբ տեղի դեսպանությունը ճշտում է տվյալները:

    Հոկտեմբերի 19-ին քրիստոնեական Աշրաֆիե թաղամասում ականապատ մեքենա է պայթել` խուճապ տարածելով բնակիչների շրջանում:

    Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 8-ի, իսկ վիրավորներինը` 94-ի:

    Մինչ այժմ չի պարզվել` տեղի ունեցած պայթյունն ում դեմ էր ուղղված:

    Սիրիայի տեղեկատվության նախարարը խիստ քննադատել է ահաբեկչությունը` ավելացնելով, որ արարքն անպատիժ չի մնալու:

    Բեյրութում բնակվող մեր հայրենակիցն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բեյրութի քրիստոնեական Աշրաֆիե թաղամասի Սասին հրապարակում ականապատ մեքենա է պայթել` խուճապ տարածելով բնակիչների շրջանում: Արաբական աղբյուրներից մեկը տեղեկացրել էր, որ պայթյունի հետեւանքով վիրավորվել է 15 մարդ:

    Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր անհանգստությունն է հայտնել Լիբանանի վրա սիրիական ճգնաժամի ազդեցության առիթով:

    Նրա խոսքով` սիրիալիբանանյան սահմանին լարվածությունը մեծանում է: Մեծ թվով սիրիացի փախստականներ մեկնում են Լիբանան` խուսափելով երկրում տեղի ունեցող բախումներից:

    Պան Գի Մունը մտավախություն ունի, որ Լիբանանում սիրիացի փախստականների բնակության հաստատումը, ինչպես նաեւ ալեւիների եւ սուննիների միջեւ բախումները կարող են ապակայունացել երկրի վիճակը:
    Visiones: 841 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: