Jueves
28.03.2024
19:50
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Noviembre » 6 » Բուլղարիայի հոգևոր առաջնորդների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
    01:34
    Բուլղարիայի հոգևոր առաջնորդների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

    05.11.2012


    Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Բուլղարիայի հայոց թեմի նախաձեռնությամբ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Բուլղարիայի հոգևոր առաջնորդների պատվիրակությունը:
    Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի և թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանի ուղեկցությամբ ժամանած պատվիրակությանը նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման սկզբում Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, ընդգծեց, որ այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստան լավագույն առիթը պիտի հանդիսանա Բուլղարիայի հոգևոր առաջնորդների համար` հաղորդակից դառնալու հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային արժեքներին:

    Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Բուլղարիայի հայոց թեմի` պատվիրակությանը  Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը, ինչն առավել կզորացնի կապերը կրոնական հարանվանությունների միջև: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ Բուլղարիայի կրոնական հարանվանությունների միջև եղբայրական սերտ հարաբերություններ են ձևավորվել: 

    Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ հայ և բուլղար ժողովուրդների պատմական ջերմ կապերին, ինչպես նաև Հայ Եկեղեցու միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին:

    Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց Բուլղար Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքին, ինչպես նաև հանդիպմանը ներկա կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներին` աղոթելով, որ Աստված խաղաղության, սիրո և համագործակցության մեջ պահի Բուլղարիայում ապրող ժողովուրդներին, օրհնի և զորացնի հոգևոր առաջնորդների առաքելությունն իրենց զավակների կյանքում:

    Նոյեմբերի 5-9-ը պատվիրակությունը կայցելի Հայաստանի մի շարք վանքեր ու եկեղեցիներ, հոգևոր կրթական հաստատություններ և մշակութային օջախներ: Պատվիրակության անդամները կլինեն նաև Ծիծեռնակաբերդում, ուր ծաղկեպսակ կզետեղեն Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջև,- հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունից:
    Visiones: 739 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: