Inicio »
2013 » Diciembre » 10 » Ձախ Միությունը՝ «Արարատի» հետ
15:49 Ձախ Միությունը՝ «Արարատի» հետ |
Վերջերս Միսլատայի քաղաքապետարանում «Արարատ» հայկական միության կողմից ներկայացրած Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձևին միացել է նաև Ձախ Միություն կուսակցությունը՝ իր հերթին դիմում ներկայացնելով ավագանուն, առաջիկա նիստում հարցը քննարկելու համար: Կուսակցության խոսնակ Սալվադոր Գարսիա դե լա Մոտան տեղի հայ ազգաբնակչության լվագույն բարեկամներից է, ում ուրախացնում են հայերիս ձեռքբերումները և անհանգստացնում մեր առջև ծառացած դժվարություններն ու խնդիրները: Նա, ի դեմս Ձախ Միության, ակտիվորեն մասնակցում է հայկական միության կազմակերպած բազմաբովանդակ միջոցառումներին, մեկենաս լինում խնդիրների լուծմանը: Կուսակցությունն իր դիմումի մեջ հակիրճ ներկայացնում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությունը, պատճառներն ու հետևանքները, դատապարտում մարդկության դեմ ուղղված այդ անմարդկային ու դաժան հանցանքը և հորդորում Իսպանիայի նախագահին, երկիր և Վալենսիայի խորհրդարաններին հետևել Միսլատայի օրինակին և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Քաղաքապետարանը, ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկի դեկտեմբերի նիստի ընթացքում և, Սալվադոր Գարսիա դե լա Մոտայի լիակատար համոզմամբ, միաձայն կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ այդպիսով դառնալով այդ իմաստով առաջին քաղաքն Իսպանիայում: «Արարատ» հայկական միության, իսպանահայության և համայն հայության անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Միսլատայի քաղաքապետարանին և, հատկապես, Ձախ Միությանն ու նրա խոսնակ Սալվադոր Գարսիա դե լա Մոտային, իրենց անձնվեր գործի համար և ևս մեկ անգամ հորդորում Իսպանիայի կառավարությանը՝ ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Արարատ Ղուկասյան, Վալենսիա (Իսպանիա)
|
Visiones: 738 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |