Inicio »
2013 » Enero » 25 » Դամասկոսում հայ է առեւանգվել
14:36 Դամասկոսում հայ է առեւանգվել |
25.01.2013 |
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասում հայ է առեւանգվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանն` ավելացնելով, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 23-ին: Նրա խոսքով` առեւանգվածը դամասկոսահայ Նազարեթ Չարքյանն է: Վերջինիս իր իսկ աշխատավայրից առեւանգել են զինված անձինք եւ ազատ արձակելու համար պահանջում են 50 միլիոն սիրիական լիրա, մոտավորապես 500 հազար դոլար:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքում տիրող ընդհանուր իրավիճակին, մեր հայրենակիցը նշեց, որ Դամասկոսի ծայրամասերում, մասնավորապես Ղուտայի շրջանում բախումները շարունակվում են, իսկ մայրաքաղաքում իրավիճակն ավելի հանգիստ է, շուկաները մարդաշատ են:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ զինված ուժերը Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարիա, Հարասթա եւ Դումա գյուղերում լուրջ վնասներ են հասցրել զինյալներին, ոչնչացվել են նրանց զենքերը: Կառավարական ուժերը նաեւ վերականգնել են Զամալքայից Աարաբին տանող ճանապարհը:
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: Սիրիահայ մեր հայրենակիցների առեւանգման դեպքերը եւս հաճախակիացել են բախումների ընթացքում:
|
Visiones: 765 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |