Jueves
21.11.2024
12:51
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Diciembre 2016  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 6
    Invitados: 6
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2016 » Diciembre » 14 » ԴԱՆԻԱՅԻՑ ՀԵՏՈ՝ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ
    01:10
    ԴԱՆԻԱՅԻՑ ՀԵՏՈ՝ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ

    Դանիայից հետո՝ Ֆինլանդիայում

    6

    Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն շարունակում է իր ճանապարհորդությունը: Վերջերս Դանիայում տեղի ունեցած շնորհանդեսից հետո, նմանատիպ միջոցառում իրականացվեց նաև Ֆինլադիայի մայրաքաղաք Հելսինկիում՝ տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են «Արարատ» հայկական միությունից:

    Շնորհանդեսին ներկա էին համայնքի շուրջ 40 ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Ռուզաննա Ղուկասյանը, ով հակիրճ ներկայացրեց հեղինակին և ժողովածուի անցած ճանապարհը:

    Այնուհետև խոսքը տրվեց բանաստեղծ Արարատ Ղուկասյանին, ով հանգամանորեն ներկայացրեց գիրքը և այն գրելու մտահղացման պատճառները: Հեղինակը խոսեց մանկության հուշերի, մայրական սիրո, հայրական խրատների, հայերնիքի կարոտի, բնության, սիրո մասին, զգացմունքներ և երևույթներ, որոնք տեղ են գտել ժողովածուի էջերում: Հենց նույն էջերից ասմունքներ հնչեցին մայր և որդի Ռուզաննա և Դանիլա Ղուկասյանների կատարմամբ:

    Ներկաները մեծ բավականություն ստացան հանդիպումից՝ բանստեղծի «Փնտրտուքների ճանապարհին» որոնելով ու գտնելով նաև հենց իրենց անցած հուշերը, իրականություն դարձած ու կորսված երազները, ծնողական սերն ու հայրենի տան կարոտը:

    Արարատ Ղուկասյանը, ով նաև ներկայացնում է իսպանահայությանը, խոսեց նաև տեղի հայ համայնքի և հայկական հետքի մասին: Ֆինլանդահայ համայնքը նպատակադրվեց այսուհետ ավելի հաճախակի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ՝ խթանելու համար միջհամայնքային փոխհարաբերությունները:

    1 2 3 4 5 7

    Visiones: 706 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: