Inicio »
2013 » Marzo » 29 » Դեսպան Ադոնցի հանդիպումը Բելգիայի Սենատի փոխնախագահի հետ
14:46 Դեսպան Ադոնցի հանդիպումը Բելգիայի Սենատի փոխնախագահի հետ |
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
29.03.2013
Մարտի 28-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպեց Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերի հետ:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի եւ օրենսդիր մարմինների միջեւ գոյություն ունեցող փոխգործակցության կապակցությամբ: Երկկողմ կապերի աշխուժացման նպատակով ընդգծվեց փոխայցելությունների անհրաժեշտությունը:
Դեսպան Ադոնցը ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումները, մասնավորապես, անդրադարձավ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին:
Կողմերը քննարկեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
|
Visiones: 775 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |