Inicio »
2013 » Marzo » 29 » Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության նախարարի հետ
14:48 Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության նախարարի հետ |
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
29.03.2013
Մարտի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-կանադական երկկողմ հարաբերություններին եւ տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցին Կանադայի ներդրումների ծավալների ընդլայնումը Հայաստանում եւ շեշտեցին հայ-կանադական առեւտրատնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությունը հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծեցին ՀՀ դեսպանության եւ Կանադայի պետական ապարատի միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը:
Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
|
Visiones: 793 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |