Inicio »
2013 » Marzo » 10 » Դեսպան Եսայանի այցը Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարան
12:20 Դեսպան Եսայանի այցը Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարան |
ՍՓՅՈՒՌՔ
07.03.2013
Մարտի 6-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն այցելեց Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարան՝ վերջինիս հրավերով դասախոսություն կարդալու նպատակով: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկամում է ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: Համալսարանում դեսպան Եսայանը հանդիպում ունեցավ ԲՈւՀ-ի միջազգային գործունեության գծով պրոռեկտոր Գ.Կրասնովայի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրեց համալսարանի առօրյան, ինչպես նաեւ ընթացիկ եւ ապագա ծրագրերը: Նա տեղեկացրեց նաեւ, որ նշված ԲՈւՀ-ում սովորում են 146 երկրներից ժամանած մոտ 6500 ուսանող, որից 115-ը Հայաստանից են: Նշվեց նաեւ, որ համալսարանը միջբուհական համաձայնագրեր ունի Ռուս-հայկական սլավոնական համալսարանի հետ, իսկ ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանակներում համագործակցում է Երեւանի պետական համալսարանի, ինչպես նաև Երեւանի պետական լեզվաբանական եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանների հետ:
Հանդիպմանը հաջորդեց ՀՀ դեսպանի դասախոսությունը ԲՈւՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության համար` Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին եւ դրանց տնտեսական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Դասախոսության ընթացքում դեսպան Եսայանն անդրադարձավ նաեւ ԼՂ հիմնախնդրին: Դասախոսության ավարտին ՌԴ-ում ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին:
Դեսպան Եսայանը կարճ հարցազրույց տվեց նաեւ համալսարանի լրատվական ծառայությանը, իսկ այնուհետեւ առանձին հանդիպում ունեցավ ԲՈւՀ-ի հայ ուսանողների հետ:
|
Visiones: 816 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |