Inicio »
2012 » Diciembre » 17 » Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությունները կսկսվեն 2013 թվականի հունվարի 23-ին
19:39 Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությունները կսկսվեն 2013 թվականի հունվարի 23-ին |
17.12.2012
Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանի մահվան պատճառով 2013թ. հունվարի 23-25-ը Երուսաղեմում կգումարվի Սրբոց Հակոբյանց միաբանության ժողովը, որտեղ կընտրվի նոր պատրիարք: Ինչպես PanARMENIAN.Net- ին հայտնել են Պատրիարքարանում, ըստ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության կանոնի` պատրիարքի թեկնածու կարող է լինել միայն եղբայրության անդամը, որի 35 տարին արդեն լրացել է: Փաստորեն միաբանության ցանկացած անդամ, որի 35 տարին բոլորել է,պատրիարքի պոտենցիալ թեկնածու է: Այժմ նման թեկնածուների թիվը հասնում է 30-ի:
Առաջին փուլում գաղտնի քվեարկությամբ կընտրվեն 5 եկեղեցականներ: Այդ 5-ից կընտրեն 3-ին, իսկ հետո մեկին, որն էլ կդառնա Երուսաղեմի Հայոց պատրիարքը:
Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան:
1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ:
Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: 1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ:
Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է արքության պատիվ: Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ պատրիարք:
|
Visiones: 726 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |