Jueves
28.03.2024
20:20
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Noviembre » 2 » Ֆրանսիական France 2 հեռուստատեսությամբ Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ ֆիլմ է ցուցադրվել
    17:26
    Ֆրանսիական France 2 հեռուստատեսությամբ Նախիջեւանում հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ ֆիլմ է ցուցադրվել

    02.11.2012


    Ֆրանսիական հեղինակավոր France 2 հեռուստաընկերությամբ նոյեմբերի 1-ին Chrétiens Orienteaux (Արևելյան քրիստոնյաներ) հաղորդաշարում եթեր է հեռարձակել հայկական խաչքարի, արվեստի և ավանդույթի մասին այս տարի նկարահանված կես ժամանոց ֆիլմ: Ֆիլմը կոչվում է «Հայկական խաչքարեր. հայ ժողովրդի հոգին և հոգևորությունը»:
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆիլմում արտացոլված են հայ ժողովրդի խաչքարագործության հին և հարուստ արվեստի ավանդույթները, խաչքարերի էությունը և դրանց նշանակությունը հայ քրիստոնյայի համար: Նկարահանմանն իրենց մասնագիտական բացատրություններով աջակցել են նաեւ ֆրանսիացի հեղինակավոր գիտնականներ, պատմաբաններ ու արվեստագետներ: Ֆիլմում նաև դրվագներ կան խաչքարի պահպանմանն ուղղված կոչով` Նախիջևանում Բաքվի կողմից հայկական խաչքարերի և գերեզմանոցների ավերման և ոչնչացման առիթով: Ֆիլմը հնարավոր կլինի դիտել France 2 հեռուստաընկերության ինտերնետային կայքում:

    France 2 հեռուստանըկերության կողմից 2012թ. ամռանը Հայաստանում նկարահանված ֆիլմերից դեկտեմբերի 30-ին Փարիզի ժամանակով 9.30-ին կցուցադրվի մեկ այլ՝ «Հայ եկեղեցու արմատները և պատմությունը սկզբնական դարերում» վերնագրով ֆիլմը: Ֆիլմերը ծրագրվել են Թոմա Վալյուի և Միշել Կաղիեի կողմից:
    Visiones: 746 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: