Jueves
21.11.2024
13:10
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Febrero 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 2
    Invitados: 2
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Febrero » 7 » Ֆրանսիայի թուրքամետ խորհրդարանականը հանդես է եկել հայամետ հայտարարությամբ
    00:52
    Ֆրանսիայի թուրքամետ խորհրդարանականը հանդես է եկել հայամետ հայտարարությամբ
    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 
    06.02.2013


    Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության խորհրդարանական խմբի փոխնախագահ Նատալի Գուլեն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ, ինչը խիստ դժգոհություն է առաջացրել թուրքերի շրջանում:
    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, թուրքերի շրջանում հատկապես դժգոհություն է առաջացրել այն, որ իր խոսքում ֆրանսիացի սենատորն ասել է. «Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համար հայերն իրենց պայքարում այնքան իրավացի են, որքան հրեաներն իրենց ցեղասպանությունը ճանաչելու հարցում»:

    Ավելի վաղ Նատալի Գուլեն մեղադրել էր ադրբեջանական լրատվամիջոցներին իր խոսքը խեղաթյուրելու մեջ և նշել, որ երկրի օրենքի համաձայն` ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նա միաժամանակ ընդգծել էր, որ խորհրդարանականները չպետք է զբաղվեն պատմություն գրելով:

    Թուրքական «Միլլիեթ»-ը հիշեցրել է, որ Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության խորհրդարանական խմբի փոխնախագահը մեկն էր այն խորհրդարանականներից, ով 2012 թվականին մեծ ջանքեր էր գործադրել, որպեսի ֆրանսիական սենատը չընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ինչից հետո մեծ դեր էր խաղացել այն գործում, որպեսզի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահամանդրական ճանաչի օրինագիծը:
    Visiones: 796 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: