Jueves
21.11.2024
12:59
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Febrero 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 5
    Invitados: 5
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Febrero » 1 » Ֆրանսուա Օլանդը չի՞ ժամանի Հայաստան ապրիլի 24-ին
    21:41
    Ֆրանսուա Օլանդը չի՞ ժամանի Հայաստան ապրիլի 24-ին
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 
    31.01.2013


    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասահմանյան այցերի օրակարգը չի ներառում ուղևորություն Հայաստան ապրիլի 24-ին, ասել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին:
    «Որքան գիտեմ, նման ծրագրեր նա չունի: Ինձ համար դա անակնկալ էր», - ասել է դիվանագետը, հայտնում է Hürriyet Daily News-ը:

    Ավելի վաղ Hürriyet թերթը հայտնել էր, որ ըստ Ելիսեյան պալատի աղբյուրների՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստում է ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի օրը, Հայաստան այցելել:

    Ըստ թերթի, 2014-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններից առաջ Օլանդի այդ այցը Ֆրանսիայի հայ համայնքին ուղղված որոշակի «մեսիջ» պետք է դառնար` կապված Հայոց ցեղասպանության հետ:

    Բացի այդ, նշվում էր նաև, որ Ֆրանսուա Օլանդը չի պատրաստվում Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը "տեխնիկական բարդությունների” պատճառով:

    2012 թ. hունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ էր քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

    Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: Օրինագիծը ժխտման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

    Փարիզում 2012 թ.-ի նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպմանը Օլանդը հասատել էր, որ Ֆրանսիայում օրինագիծը կընդունվի:
    Visiones: 817 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: