Jueves
21.11.2024
13:01
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 5
    Invitados: 5
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 22 » «Հայ բարերարների ճեմուղի»-ն հանդիսավորապես բացվեց Օղակաձեւ այգում
    01:23
    «Հայ բարերարների ճեմուղի»-ն հանդիսավորապես բացվեց Օղակաձեւ այգում

    21.10.2012


    «Հայ բարերարների ճեմուղի»-ի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Երեւանի Օղակաձեւ զբոսայգի` Միքայել Նալբանդյանի արձանին հարող տարածքում:
    Հայ մեծ բարերարներ՝ Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակողոթների և բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող մեկ հուշակոթողի տեղադրումն  իրականացվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ: 

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ողջույնի խոսքում խիստ կարևորեց այս ձեռնարկը: «Հայ մեծ բարերարների ճեմուղու բացումը խիստ կարևոր ազգային ձեռնարկ է, քանզի այն այսօր տուն է վերադարձրել հայտնի հայորդիներին: Այս ձեռնարկը հայրենասիրական է նաև, քանզի  նպաստեց հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը: Մենք հպարտացել և հպարտանալու ենք մեր մեծ բարերարներով եւ իրենց կատարած աշխատանքով»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

      Հուշակոթողի հեղինակ, ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը նշեց, որ այն ստեղծել է իր պատկերացրածի պես. «Իսկ նրանց, ում դուր չի գա կոթողը, թող ներեն ինձ»:

      Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուղերձը հղեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը. «Այս ճեմուղին կօգնի հաղորդակից լինելու մեր մեծ բարերարներին: Բարերարների հանդեպ սիրո, հարգանքի ձգտումը պետք է միշտ վառ մնա ազգի հոգում»,- ասաց Ժամկոչյանը:

      Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը մեծ հուզմունքով իր շնորհակալությունը հայտնեց նախաձեռնության հեղինակներին`  ընդգծելով, որ իր ղեկավարած կառույցի համար առաջնայինը միշտ եղել և շարունակում է մնալ հայրենիքը և նրա բարօրությունը:

      Հայ մեծ բարերարների ճեմուղու ժապավենը կտրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը և Գալուստ Գյուլբենկյան և Ալեք Մանուկյան դպրոցների աշակերտները: Ճեմուղու բացումը ուղեկցվեց ազգային երաժշտական կատարումներով:

      ՀԲԸՄ-ն հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15-ին, Կահիրեում` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ: 1930 թ. Պողոս Նուբարի մահից հետո ՀԲԸՄ նախագահն է դառնում նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը: ՀԲԸՄ-ի ազգապահպանական գործունեությունը առավել արդյունավետ է դարձելհատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք:
    Visiones: 859 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: