Inicio » 
2013 » Marzo » 1 » Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են
| 15:13  Հայ հրաձիգները Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են | 
|  ՍՊՈՐՏ 
 01.03.2013 
 
 Հայ մարզիկները հաղթանակով են սկսել Դանիայի Օդենսե քաղաքում փետրվարի 27-ին մեկնարկած Եվրոպայի հրաձգության առաջնությանն իրենց մասնակցությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հրաձգության ֆեդերացիայից, Եվրոպայի առաջնությանը երիտասարդների տարիքային խմբում` վազող թիրախ 10 մ ձևի` խառը վազք վարժաձևում Հայաստանը ներկայացրել են Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանը և Արթուր Պետրոսյանը: Թիմային հաշվարկում նրանք 1043 միավորով արժանացել են բրոնզե մեդալի` ետևում թողնելով Ռուսաստանի թիմին: Առաջին տեղը գրավել է Ուկրաինայի, իսկ երկրորդ տեղը` Ֆինլանդիայի թիմը: Այդ վարժաձևում մրցում էին 16 մարզիկներ: Բացի հայտնի մարզիկ Նորայր Բախտամյանի հաջողություններից` վերջին տարիներին հայ հրաձիգները նման հաջողություններ չէին ունեցել:
 Անհատական պայքարում Ռազմիկ Մինասյանը 361 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, Շանթ Սարգսյանը 342 միավորով` 14-րդը, և Արթուր Պետրոսյանը 340 միավորով` 15-րդը տեղը:
 
 Նույն վարժաձևի աղջիկների պայքարում մրցում էին 13 մարզուհիներ: Այս վարժաձևում Հայաստանից ներկայացված էր միայն Լիլիթ Մկրտչյանը: Նա 334 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:
 
 Օդամղիչ հրացան վարժաձևում մրցում էին 73 մարզուհիներ: Հայաստանը ներկայացնում էր Սվետլանա Տիգրանյանը, ով 407.2 միավորով զբաղեցրել է մրցաշարահին աղյուսակի 45-րդ հորիզոնականը:
 
 Առաջնության 2-րդ օրը եւս երիտասարդների տարիքային խմբում մրցել են Հայաստանի հրաձգության ռեկորդակիր Հրաչ Բաբայանը և Սուրեն Բերյանը: Նրանք մրցել են օդամղիչ հրացան 10 մ վարժաձևում: Հրաչ Բաբայանը 614,5 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 20-րդ հորիզոնականը, իսկ Սուրեն Բերյանը` 605,3 միավորով 49-րդ: Մրցմանը մասնակցում էին 56 մարզիկներ:
 
 Առաջնությունը կտևի մինչև մարտի 3-ը: Հայաստանից մասնակցում է 9 հրաձիգ:
 | 
| Visiones: 906 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |