Jueves
21.11.2024
12:31
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Marzo 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Marzo » 5 » Հայաշատ Հալեպը վերջին շաբաթվա ընթացքում գրեթե շուրջօրյա հոսանքազրկված է
    22:45
    Հայաշատ Հալեպը վերջին շաբաթվա ընթացքում գրեթե շուրջօրյա հոսանքազրկված է
    ՍՓՅՈՒՌՔ 
    05.03.2013
     |  Խորագիր՝ Սիրիահայություն  


    Հալեպում վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրականությունը հազվադեպ է լինում, օրվա մեծ մասը քաղաքը հոսանքազրկված է:
    Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը: Շարունակվող բախումների մասին Ռեյիսյանը տեղեկացրեց, որ հայկական թաղամասերը թեպետ ընդհարումների շրջան չեն համարվում, սակայն ռումբերի ձայները մշտապես լսելի են: Քաղաքի Աշրաֆիե կոչվող թաղամասը, որը ժամանակին հայաշատ, նաեւ մարդաշատ եւ աշխույժ թաղամաս էր համարվում, այժմ ամայացած է եւ բուռն բախումների շրջան է դարձել: Բնակիչների մեծամասնությունը հեռացել է թաղամասից:

    Անդրադառնալով Բեյրութի ճանապարհին առեւանգված Նազարեթ Սաբունջյանի եւ ավելի վաղ առեւանգված հայ հոգեւորականի խնդրին, մամուլի քարտուղարը նշեց, որ նրանց վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան, սակայն ազատ արձակելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

    Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ բախումները շարունակվում են Հալեպի որոշ թաղամասերում: Մասնավորապես Մասաքին Հանանու թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի, մշակույթի կենտրոնի, փոստատան մոտ, ինչպես նաեւ Բուսթան ալ Կասր եւ Քալլասա թաղամասերում մեծ թվով զինյալներ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող զենքերը:

    ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 70 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը:
    Visiones: 778 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: