Jueves
21.11.2024
12:56
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Diciembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 5
    Invitados: 5
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Diciembre » 14 » Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարների հետ
    20:26
    Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարների հետ

    14.12.2012


    Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիի, Կարլ Բիլդտի և Նիկոլայ Մլադենովի հետ:
    Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի հետ Հայաստանը կապում են ավանդական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, իսկ ներկայումս առկա է արդյունավետ համագործակցություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Նախարարը կարևորեց փոխգործակցությունը Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

    Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ծավալուն օրակարգին և  արձանագրվեց, որ մի շարք ուղղություններով առկա է բավականին լավ առաջընթաց և վերահաստատվեց նպատակադրվածությունը Արևելյան գործընկերության շրջանակներում խորացնելու և զարգացնելու փոխգործակցությունը:

    Երկուստեք կարևորվեց համատեղ ջանքերի գործադրումը մինչև 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները ավարտին հասցնելու ուղղությամբ:

    Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ ԵՄ հետ հաջողությամբ ավարտվել են մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ համաձայնագրի բանակցությունները և մոտակա օրերին նախատեսվում է այն ստորագրել:

    Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացումը:

    Բանակցությունների օրակարգում էին մի շարք միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Մասնավորապես մտքեր փոխանակվեցին Սիրիայում առկա իրավիճակի, սիրիահայության խնդրիների շուրջ:

    Նախարար Նալբանդյանը գործընկերներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

    Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիսը:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
    Visiones: 759 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: