Jueves
21.11.2024
12:57
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Marzo 2013  »
LuMaMiJuViSaDo
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 4
    Invitados: 4
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Marzo » 10 » Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների հանդիպումը
    12:19
    Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների հանդիպումը
    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 
    07.03.2013


    Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, մարտի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանում այցելությամբ գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հանդիպումը։
    Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Լիտվայի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը և ընդգծեց, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Լիտվան առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1991 թվականին, Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունները մեծապես նպաստում են տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը:
    Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար` Լինաս Լինկևիչուսը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև վերջին տարիներին ակտիվացող համագործակցության կապակցությամբ և ընդգծեց լիտվական կողմի պատրաստակամությունը՝  դրանք առավել ամրապնդելու և ընդլայնելու վերաբերյալ։

    Հանդիպման ընթացքում նախարարները բովանդակալից զրույց ունեցան հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Կարևորվեց 2011թ-ի Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի այցելությունը Հայաստան, քննարկվեց նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

    Անդրադարձ կատարվեց երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների շարունակականության ապահովման անհրաժեշտությանը, միջխորհրդարանական համագործակցությանը ընդլայնմանը:

    Նախարարներ Նալբանդյանն ու Լինկևիչուսը անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության ամրապնդմանը, առևտրատնտեսական և պաշտպանական ոլորտներում համագործակցությանը, ձևավորված իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, գիտակրթական և մշակութային կապերի ակտիվացմանը։

    Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ քննարկումները։ Արձանագրվեց, որ Հայաստանը այս տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցել Եվրոպայի հետ մերձեցման գործընթացում։ Քննարկվեցին 2013 թ. վերջին Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի  նախապատրաստական աշխատանքները։

    Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
    Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
    Visiones: 756 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: