Jueves
21.11.2024
12:48
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 7
    Invitados: 7
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 30 » Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի երկրների մշակութային ժառանգությանը նվիրված համաժողովին
    13:07
    Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի երկրների մշակութային ժառանգությանը նվիրված համաժողովին


    Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի երկրների մշակութային ժառանգությանը նվիրված համաժողովին

    PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-25-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացել է Հարավարևելյան Եվրոպայի երկրների մշակութային ժառանգությանը նվիրված նախարարական 8-րդ համաժողովը, որն անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթ. զարգացման կամուրջ» նախաձեռնության շրջանակում` «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և կայուն զարգացումը» խորագրի ներքո:

    Հանդիպման կազմակերպիչն էր Բուլղարիայի մշակույթի նախարարությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վենետիկի գրասենյակի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի աջակցությամբ:

    Հայաստանի Հանրապետությունը համաժողովին մասնակցում էր առաջին անգամ` հրավիրյալի կարգավիճակով:

    Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ներկայացրել է ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում ՀՀ պետական մշակութային քաղաքականությունը, կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները` նշելով, որ ՀՀ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 2003 թ. կոնվենցիան վավերացրած այն եզակի պետություններից է, որ ունի կոնկրետ այս բնագավառը կարգավորող օրենսդրություն, մասնավորապես «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենք ու դրա կիրարկումն ապահովող իրավական ակտեր: Ելույթի վերջում նախարարը հայտնել է, որ 2013 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանը ստանձնելու է ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) նախագահող երկրի պարտականությունները և դրա շրջանակներում ներկաներին հրավիրել է Երևան` մասնակցելու 2013 թ. հուլիսին կայանալիք անդամ պետությունների նախարարական համաժողովին:

    Հանդիպման շրջանակում ՀՀ մշակույթի նախարարն առանձնազրույցներ է ունեցել մասնակից երկրների գործընկեր մշակույթի նախարարների, փոխնախարարների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ: Վերջինիս հետ զրույցում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպման ավարտին գլխավոր քարտուղարի Հայաստան այցի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

    Visiones: 845 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: