Martes
22.08.2017
06:29
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Diciembre 2010  »
LuMaMiJuViSaDo
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 35
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2010 » Diciembre » 15 » Հայկական համայնքներ եւ կազմակերպություններ
    00:24
    Հայկական համայնքներ եւ կազմակերպություններ
    Հայկական համայնքներ եւ կազմակերպություններ



    Հանդիպում Ավագ Սերնդի Դպրոցում
    [14.12.2010]

    Օրերս Միսլատայի Ավագ Սերնդի Դպրոցում հանդիպում տեղի ունեցավ դպրոցի աշակերտների եւ Արարատ Հայկական Միության նախագահ Արարատ Ղուկասյանի միջեւ: Հանդիպման նպատակը Հայաստանը, որպես այդպիսին, ներկայացնելն էր: Նախագահ Արարատ Ղուկասյանը նախ լսարանում, ապա նաեւ Ջիվան Միրզոյանի "Կենաց Խաչ" հուշարձանի մոտ պատմեց Հայաստանի հարուստ անցյալի ու բազմաբնույթ ներկայի մասին: Թեմայի գլխավոր եւ հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերից մեկը Ղարաբաղի առկա իրավիճակն էր, որի մասին խոսելիս Արցախը ներկայացվեց որպես ազատ եւ անկախ պետական միավոր՝ իր խորհրդարանով, նախագահով, քաղաքական կուսակցություններով եւ պետության համար նախանշված բոլոր հաստատություններով:

    Հետաքրքրասեր լսարանը չհապաղեց ներկայացնել իրեն հուզող բազմաթիվ հարցեր, որոնց հայկական միության ներկայացուցիչը տվեց սպառիչ պատասխաններ: Աշակերտները խոստացան այսուհետ ավելի տեղեկանալ Հայաստանի եւ արցախի հիմնախնդրի մասին եւ անմասն չմնալ բազմազգ քաղաքում գործող միակ օտարազգի միության միջոցառումներին:




    Visiones: 655 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: