Inicio »
2012 » Octubre » 27 » Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նիստ Նյու Յորքում
01:02 Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նիստ Նյու Յորքում |
26.10.2012
Հոկտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարանում, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի անդրանիկ նիստը, որին ներկա էին համայնքային կառույցների, ավանդական կուսակցությունների ղեկավարներ եւ հոգեւոր առաջնորդներ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն անդրանիկ նիստին հղած իր ուղերձում բարձր գնահատեց տեղական հանձնախմբի ձեւավորման փաստը եւ վստահություն հայտնեց, որ ՀՀ Նախագահի կողմից ստեղծված պետական հանձնաժողովի համակարգման ներքո այն ԱՄՆ Արեւելյան ափի նահանգներում հավուր պատշաճի կկատարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման իր առաքելությունը:
Տեղական հանձնախմբի նիստին ներկա էր եւ ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:
Հանձնախմբի նախագահ Խորեն Բանդազյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ ներկայացնելով առաջիկա աշխատանքների տեսլականը՝ ինչպես կառույցի ձեւավորման, այնպես էլ միջոցառումների կազմակերպման առումներով:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Հարություն Կոջոյանը հանդես եկավ աշխատանքների համակարգման վերաբերյալ առաջարկներով եւ մեկնաբանություններով:
Հանձնախմբի անդամները մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ձեռնարկվելիք ջանքերի ու ծրագրերի, ինչպես նաեւ կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնախմբի հաջորդ նիստն անցկացնել 2013թ. հունվարին:
|
Visiones: 837 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |