Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքների ընթացքում որպես կարևոր օղակ հանդես է գալիս Հայոց Ցեղասպանությանը նվիրված աշխարհի տարբեր երկրներում կառուցված հուշակոթողների մանրակերտերի պատրաստումը և տեղադրումը Ծիծեռնակաբերդում:
Ծրագիրը նպատակ ունի ի մի բերելու և հայկական ու համաշխարհային հանրությանը ցուցադրելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների մանրակերտերը մեկ համալիրով:
Դրանով կցուցադրվի աշխարհի շատ երկրների և քաղաքների վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության ու տվյալ երկրներում բնակվող հայության և նրա հիմնախնդիրների նկատմամբ:
Հիմնախնդիրներ
Հայոց Ցեղասպանությանը նվիրված աշխարհի տարբեր երկրներում կառուցված հուշակոթողների մանրակերտերի պատրաստումը եւ տեղադրումը Ծիծեռնակաբերդում հանդիսանում է Հայոց ցեղասպանության 95 և 100-ամյակների միջոցառումների կազմակերպական կարևոր փուլերից մեկը:
Հուշակոթողների մանրակերտերի համալիրի ստեղծումը համաշխարհային հնչեղություն կհաղորդի Հայոց Ցեղասպանության 95 և 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Լուծման եղանակներ
Ծրագրի իրականացումը նախատեսում է`
աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների ցանկի պատրաստում,
հուշակոթողների շտեմարանի ստեղծում ¥հուշակոթողի ՙկենսագրություն՚, լուսանկար¤,
ծրագրի իրականացման համար համապատասխան վայրի ընտրություն և հատկացում Երևանում,
ծրագրի իրականացման համար մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծում,
հուշակոթողների մանրակերտերի առաջին մասի պատրաստում և տեղադրում նախատեսված վայրում,
միջոցառմանը համապատասխան հասարակական և քաղաքական հնչեղության հաղորդում:
Արդյունքի նկարագրություն
Ծրագրի արդյունքը համալիր շինությունն է Երևանում, որտեղ որոշակի հերթականությամբ տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում կառուցված Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների մանրակերտերը` համապատասխան կից գրություններով ¥որտեղ, երբ և ում աջակցությամբ ու թույլտվությամբ են տեղադրվել նշված հուշակոթողները¤:
Համալիրը գալիս է լրացնելու տարբեր պետությունների ղեկավարների կողմից Ծիծեռնակաբերդում տնկած եղևնիներից կազմված պուրակի նշանակությունն ու դերը:
Ըստ այդմ` նպատակահարմար է վերջինիս կառուցումը Ծիծեռնակաբերդի տարածքում` պուրակին կից: