Jueves
21.11.2024
12:48
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Abril 2014  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 7
    Invitados: 7
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2014 » Abril » 26 » Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցը Վալենսիայում
    02:03
    Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցը Վալենսիայում

    Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը Վալենսիայում

    unnamed (8)

    Ապրիլի 24-ին «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ Միսլատայում (Վալենսիա) տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Ամենամյա այս միջոցառումն այս տարի այլ երանգ ուներ, քանի որ Միսլատայի քաղաքապետարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դատապարտել այն իրականացնողներին:
    Արարողությանը ներկա էին քաղաքապետարանի Սոցիալիստական կուսակցության (Partido Socialista) խորհրդականներ Խոսե Ռամոն Բոսկան (José Ramón Boscá), Պեպի Լուխանը (Pepi Luján), Ժողովրդական կուսակցության (Partido Popular) նախագահ Խայմե Բրոնչուդն (Jaime Bronchud) ու ներկայացուցիչներ Պեպա Սանսը (Pepa Saenz), Անտոնիո Սանչիսը (Antonio Sanchis) և Ֆերնանդո Էռնանդեսը (Fernando Hernandez), Ձախ միության (Izquierda Unida) խոսնակ Սալվադոր Գարսիան (Salvador García), տարբեր միությունների ներկայացուցիչներ, հայեր իսպանացիներ: Ժամանել էին նաև ներկայացուցիչներ Պրահայի և Չիտայի հայկական համայնքներից:
    Հարյուրից ավելի ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը և ապա ծաղիկներ զետեղեցին «Կենաց Խաչ» հուշարձանին, մոմեր վառեցին և խնկարկեցին նրանց հոգու հանգստության համար:
    Իր ելույթում Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը նախ շնորհակալություն հայտնեց ներկա պաշտոնյաներին, ոքվեր «Իսպանիայի համար այս դժվարին ժամանակներում կարողանում են մի կողմ դնել երկրի համար կարևորագույն խնդիրները և կիսել հայ ժողովրդի վիշտը՝ իրենց միահամուռ ու միակարծիք ներկայությամբ»: Նախագահը ևս մեկ անգամ հիշեցրեց Հայոց ցեղասպանության՝ Իսպանիայի կողմից ճանաչման կարևորությունը և խնդրեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ հետամուտ լինել դրան:
    Իր հերթին Սալվադոր Գարսիան նշեց, որ «կուսակցության շարքերից մշտապես պետք է հնչեցնեն այս հարցը և հասցնեն այն Կենտրոնական իշխանության մակարդակին»: Նա նաև խնդրեց իր գործընկերներին՝ հետամուտ լինել Վալենսիայի խորհրդարանում իրենց խոսնակ-պատգամավորուհի Մարինա Ալբիոլի կողմից ներկայացված բանաձևին, «որպեսզի ձեր կուսակցության պագամավորները միաձայն կողմ քվեարկեն ճանաչմանը»:
    Այնուհետև խոսք առավ Խայմե Բրոնչուդը և խոստացավ հայտնել խորհրդարանում Ժողովրդական կուսակցության անդամներին, որոնք, ի դեպ, մեծասմասնություն են կազմում, «անպայմանորեն կողմ քվեարկել բանաձևին»:
    Խոսե Ռամոն Բոսկան ևս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենց է պատկանում այն «մենաշնորհն ու պատիվը, որով Միսլատայի քաղաքապետարանը, որտեղ այժմ նախագահում է իր կուսակցությունը (Սոցիալիստական)շ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», և ապա իր հերթին խոստացավ հետամուտ լինել խնդրի տրամաբանական շարունակությանը:
    Ելույթներից հետո խոսք առան Միսլատայի Հայկական կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր ասմունքեցին ներկաների համար: Ուշագրավ էին հատկապես փոքրիկ Խաչիկի և Հելենայի ասմունքները: Իր նոր ստեղծագործությունը ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրեց նաև բանաստեղծ Վանիկ Ավետիսյանը: Իսկ ահա ռումինացի երաժիշտ Չիպրիանոն հնչեցրեց ջութակի մեղեդին՝  մթնոլորտը համեմելով մելամաղձոտ երանգներով:
    Ողջ արարողությունը, որին ներկա էին բազմաթիվ լրատվամիջոցներ, նկարահանվել է Միսլատայի հեռուստատեսության կողմից:

    «Արարատ» Հայկական միություն, Վալենսիա (Իսպանիա)

    Visiones: 670 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: