Miércoles
17.04.2024
00:09
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 2
    Invitados: 2
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Noviembre » 2 » Հայուհու ռադիոպիեսը` BBC-ի մրցույթի լավագույն աշխատանքների շարքում
    17:24
    Հայուհու ռադիոպիեսը` BBC-ի մրցույթի լավագույն աշխատանքների շարքում

    02.11.2012

    Հայուհու ռադիոպիեսը` BBC-ի մրցույթի լավագույն աշխատանքների շարքում
    Սեդա Ստեփանյանի «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության` Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում:
    BBC-ի համաշխարհային ծառայությունն այս տարի ստացել էր 1000-ից ավելի ռադիոպիեսներ` աշխարհի տարբեր անկյուններից: Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ` երկու անվանակարգում` անգլերենը որպես մայրենիով գրված ռադիոպիես և անգլերենը որպես օտար լեզվով գրված ռադիոպիես: Հաղթողները մեկնում են Միացյալ Թագավորություն, արժանանում դրամական պարգևի և հետևում իրենց պիեսի բեմադրմանն ու հեռարձակմանը BBC-ի համաշխարհային ծառայությամբ:
     
    Ռադիոպիեսը հիմնված է մեծ մասամբ իրական դեպքերի վրա և կյանքի ու սիրո մասին է Ղարաբաղյան պատերազմի ընթացքում: Պիեսը առանձնանում է նրանով, որ ներկայացնում է հայկական սովորույթներն ու կյանքը փոքրիկ սահմանամերձ գյուղում:
     
    BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին,- հաղորդում է yerkir.am-ը:
    Visiones: 780 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: