Jueves
21.11.2024
12:49
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 5
    Invitados: 5
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 30 » «ՀԵՐԻՔ Է ԿԵՐԱԿՐԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»
    15:04
    «ՀԵՐԻՔ Է ԿԵՐԱԿՐԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»

    «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #191, 30-10-2012



    ՄՈՍԿՎԱՅԻՑ

    Տեղադրվել է` 2012-10-29 22:18:11 (GMT +04:00)

    «ՀԵՐԻՔ Է ԿԵՐԱԿՐԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»

    ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

    «Ըստ «Ռոստուրիզմի» տվյալներիՙ Թուրքիան առաջատար դիրք է գրավում ռուսաստանցիների հետ միջադեպերի ու պատահարների թվով: 2011 թվականի ընթացքում Թուրքիայում զոհվել է 42 ռուսաստանցի, 167 հոգի տուժել է ճանապարհատրանսպորտային վթարներից, 34-ը դատվել է տարբեր հոդվածներով, 41-ը արտաքսվել է երկրից, ոստիկանությունը կալանավորել է ավելի քան հարյուր մարդու: 1200-ից ավելի զբոսաշրջիկ բուժօգնության է դիմել թուրքական առողջավայրերում հանգստանալիս: Ռուսաստանցիների մահվան քանակով Թուրքիան առաջին տեղում է: Այս տարի այդ երկրում թունավորվել է 150-ից ավելի մարդ: Թուրքերի ռուսատյացությունը դրսեւորվում է հյուրանոցներում գռեհիկ սպասարկումից, փողոցներում սեքսուալ հետամտումներից մինչեւ տարադրամի կեղծման անհեթեթ մեղադրանքները: Ռուսաստանցի զբոսաշրջիկները թուրքերի համար «երկրորդ տեսակի» մարդիկ են: Մինչդեռ տարեկան 3 միլիոն ռուսաստանցի է այցելում Թուրքիաՙ դրանով իսկ այդ երկրին պարգեւելով ավելի քան 4 միլիարդ դոլար»:

    Այս մեջբերումը սոսկ մի հատված է այն հայտարարությունից, որ արել է Ռուսական համայնքների կոնգրեսը Թուրքիայում ռուսաստանցիների նկատմամբ հաճախակի դարձած հիրավի խտրական վերաբերմունքի կապակցությամբ: Անշուշտ, խնդիրը բնավ էլ չի առնչվում հայերիս եւ հազիվ թե հարկ կա մտնելու մանրամասների մեջ: Ուրիշ հարց է, որ թուրքերը, մտնելով աշխարհի տնտեսապես առավել զարգացած 20 պետությունների շարքի մեջ, հավակնելով աշխարհաշրջանի առաջատար երկրի դերին, իրենց արդեն իրավունք են վերապահում արհամարհական վերաբերմունք ունենալ նույնիսկ այնպիսի տերության քաղաքացիների նկատմամբ, ինչպիսին Ռուսաստանն է:

    Մյուս կողմից, հայերս իրավունք չունենք անտեսելու այն փաստը, որ Թուրքիան իրոք դինամիկ զարգացող պետություն է, տվյալ դեպքում թեկուզեւ մեր Հայաստանի համեմատ: Վերջին տասնամյակներում հատկապես, ի տարբերություն անկախ Հայաստանի, Թուրքիան ծնում է ազգային լիդերներ, որոնք գերազանցապես մտածելով պետության ու ժողովրդի շահերի (եւ ոչ թե անձնական հարստության) մասին, տնտեսական, ռազմական, մշակութային հսկայական առաջընթաց են ապահովում: Հիշյալ հայտարարության մեջ, օրինակ, «ցավով» արձանագրված էր, որ հենց միայն զբոսաշրջությունից Թուրքիան տարեկան ստանում է 25 միլիարդ դոլարի եկամուտ: Հեշտ է ասելՙ 25 միլիարդ... «Հերիք է կերակրենք Թուրքիայինՙ գոռում են ռուս նացիոնալիստներըՙ պիկետավորելով Մոսկվայում Թուրքիայի դեսպանատունը: Բայց դրանից էլ ոչինչ չի փոխվի: Թուրքերին հաջողվել է իրենց երկիրը դարձնել գրավիչ, եւ միլիոնավոր օտարերկրացիներ գալիս են այստեղ հանգստանալու եւ ժամանակ անցկացնելու: Եթե նույնիսկ նրանց մի մասի նկատմամբ չկա բարյացակամ վերաբերմունք: Պարզ չէ՞, թե այդ նույն ռուսները ինչու են իրենց Սոչին թողած մեկնում Անթալիա, ու հետո էլ դժգոհում:

    Որպես ռուսաստանաբնակ հայ, կարող եմ ասել, որ Հայաստանն այստեղ չի դիտվում որպես հրապուրիչ զբոսաշրջական երկիր: Հայաստան հիմնականում գալիս են ռուսահայերը, եւ նրանք էլ դժգոհ են մնում անհարկի թանկությունից ու հատկապես սպասարկման «միջնադարյան» որակից: Իսկ գուցե թուրքերը քթերը ցցել են նաեւ այն իրողության բերումով, որ կարողացել են, կոնկրետ պարագայում, ստեղծել զբոսաշրջության արդյունավետ ու եկամտաբեր ենթակառուցվածք: Բայց չէ՞ որ սա թուրքական առաջադիմող էկոնոմիկայի սոսկ մի ճյուղն է:

    Զբոսաշրջությունը թերեւս այն ոլորտը չէ, որ որեւէ ձեւով առնչվի ցեղասպանության թեմային: Սակայն առհասարակ այն տպավորությունն է ստեղծվում, որ մեր պահանջատիրության հարցում մենք թերագնահատում ենք ժամանակակից թուրքերին: Առնվազն տարօրինակ է, որ ինչքան Հայաստանը հետ է ընկնում իր տնտեսական (եւ ոչ միայն) զարգացման մեջ, ինչքան արագ է սեփական ապաշնորհության հետեւանքով հայաթափվում կոռուպցիայի մեջ թաթախված մեր երկիրը, այնքան ավելի բարձր ենք խոսում ցեղասպանության մասին:

    Visiones: 892 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: