Inicio »
2013 » Febrero » 15 » ՀՀ անձնագրերի հանձնման արարողություն Լիբանանում
17:24 ՀՀ անձնագրերի հանձնման արարողություն Լիբանանում |
ՍՓՅՈՒՌՔ
15.02.2013
Փետրվարի 14-ին և 15-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողություն: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջոցառման սկզբին հնչել է ՀՀ օրհներգը: Այնուհետև ներկաներին շնորհավորական խոսքով դիմել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա մասնավորապես նշել է, որ վերջին տարիներին լիբանանահայերի շրջանում նկատվում է Հայրենիքի հանդեպ մեծ հետաքրքրության, վստահության աճ, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմումների կտրուկ աճով: Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է ՀՀ Նախագահի հրամանագրով և Հայաստանի քաղաքացի դառնալը յուրաքանչյուրի համար մեծ պատիվ ու հպարտություն է, իրավունքների ընձեռում և պատասխանատվություն: Դեսպանը բարձր է գնահատել Լիբանանի կենսունակ ու ստեղծագործ հայ համայնքի դերը Սփյուռքի քաղաքական, հոգևոր և մշակութային կյանքում: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ անձնագրի ստացումը նոր հնարավորությունն է ընձեռում մեր հայրենակիցների համար հաճախակի այցելելու Հայաստան, մասնակցելու համահայկական նշանակություն ունեցող միջոցառումներին, նաև՝ գիտելիքներով, փորձով և ներդրումներով Հայրենիքի զարգացմանը:
Հանդիսավոր երդման արարողությունից հետո դեսպան Քոչարյանը 200-ից ավելի լիբանանահայերին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրերը: Լիբանանում ՀՀ դեսպանությունը վերջին շաբաթների ընթացքում ՀՀ անձնագրեր է հանձնել նաև շուրջ 60 սիրիահայերին, որոնք քաղաքական զարգացումների բերումով ժամանակավոր բնակություն են հաստատել Լիբանանում:
|
Visiones: 832 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |