Jueves
21.11.2024
13:11
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Enero 2013  »
LuMaMiJuViSaDo
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 2
    Invitados: 2
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2013 » Enero » 4 » ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ամանորի շնորհավորական խոսքը
    10:40
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ամանորի շնորհավորական խոսքը

    31.12.2012


    Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

    Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2013 թվականը մեր ժողովրդի համար, համայն մարդկության համար լինի խաղաղության, կայունության, մեծ նվաճումների ու անխախտ միասնության, հաջողությունների և սպասումների իրականացման տարի:

    Յուրաքանչյուր հայի օջախում թող թևածի ուրախությունն ու երջանկությունը, թող քաղցրահնչյուն մայրենիով լցվեն ձեր ընտանեկան երեկոները, թող փարթամանա ու պտղավորվի ձեզանից յուրաքանչյուրի տոհմածառը, և թող ամեն հայի տուն դառնա փոքրիկ մի հայրենիք, հայապահպանության հզոր ամրոց:

    Հանուն մեր պետության, մեր ժողովրդի ապագայի` մենք պետք է մեր ուժերն ու կարողությունները, կապերն ու հնարավորությունները ծառայեցնենք այսօր մեր առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:

    Այսօր վտանգված է սիրիահայ մեր համայնքի ապագան: Մեր քույրերն ու եղբայրները մեր օգնության կարիքն ունեն: Ուրեմն՝ էլ ավելի համախմբենք մեր ուժերը, բազմապատկենք մեր ջանքերը` նրանց սատարելու, նեցուկ լինելու, նրանց կարիքները հոգալու և հոգիները ջերմացնելու համար: Աղոթենք առ Աստված, որ վերջապես խաղաղություն տիրի սիրիական հողում, ու մերոնք կարողանան պահպանել այն հարուստ մշակութային ժառանգությունը, որ ստեղծվել է մեր ամենահին ու ավանդական համայնքներից մեկում: 

    21-րդ դարը գիտելիքի, նորարարության, մտավոր աշխատանքի դար է, և մենք գիտելիքով պետք է հաղթահարենք բոլոր մարտահրավերները, դժվարությունները, յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծագում էլ ապրելիս լինի, պետք է դառնա մրցունակ, կիրթ և զարգացած: Մենք պարտավոր ենք ապավինել Աստծո կողմից մեզ բաժին հասած գենի կենսուժին և հզորացնել այն:

    Հավատում եմ, որ համաշխարհայնացման միօրինակացնող հոսանքին ընդդեմ թիավարող մեր Տապանը նորից կգտնի իր տեղը, եթե միավորենք մեր ուժերը, պահպանենք մեր անկրկնելի լեզուն, տեսակն ու ոգին, մշակույթն ու հավատը, եթե յուրաքանչյուրն իր փոքր նպաստը բերի կարևորագույն ազգային խնդիրների` Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, արցախյան հիմնախնդրի  լուծման, Հայոց պետականության ամրապնդման գործին: 
    Հայաստանում մեծ ակտիվությամբ, ժողովրդավարության խորացման և զարգացման պայմաններում, կկայանան նախագահական ընտրությունները: Եվ  մենք ընտրությունից դուրս կգանք առավել զորացած, առավել ուժեղ և առավել համախմբված:

    Վստահ եմ, որ 2013-ը համայն հայ ժողովրդի համար լինելու է աննախադեպ վերելքի, ինքնահաստատման,  համազգային հիմնախնդիրների լուծմանը միտված մեծ ձեռնարկումների տարի:

    Հայ լինելը, առավել ևս հայ մնալը պատիվ է և պարտականություն:

    Թող որ նոր տարում Հայաստան աշխարհը, Հայոց հերոսական ու անպարտ բանակի հզոր պաշտպանության ներքո, դառնա ավելի ապահով, խաղաղ և ապրի հայրենակերտումի հաղթարշավի շրջան:

    Սիրելի´ հայրենակիցներ,

    2013-ին հնարավորության սահմաններում հաճա´խ այցելեք Հայրենիք, ձեր զավակներին ուղարկե´ք` արմատ ձգելու հայրենի հողում, ճանաչելու և զգալու ազգային արժեհամակարգը,  հայոց հող ու ջրից, արևից համակվելու ստեղծագործական նոր, առողջ ու կենսահաստատ լիցքերով, իրատեսական ու ազգաշահ նոր մտահղացումներով: Յուրաքանչյուր հայ պետք է ոտք դնի իր բիբլիական Հայրենիքի սրբազնագույն հողի վրա:

    Թող դա լինի Հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի 2013 թ. երազանքը:

    Թող Սուրբ Ծննդյան նոր ավետիսն ու լույսը առաջնորդեն աշխարհասփյուռ հայ ժողովրդին  միասնության ու ինքնահաստատման ճանապարհին: 

    Ձեզ ուժ, կարողություն և միայն վերելքներ,  սիրելի´ հայեր:

    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ,
    ԹԱՆԿԱԳԻ՛Ն ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
    Visiones: 818 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: