Inicio » 
2012 » Octubre » 22 » ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ավստրալահայ նկարչուհի Միլանդա դը Մոնտին
| 01:24  ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ավստրալահայ նկարչուհի Միլանդա դը Մոնտին | 
|  
 19.10.2012 
 
 Հոկտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայից ժամանած գեղանկարչուհի Միլանդա դը Մոնտին: Միլանդա դը Մոնտն ապրում և ստեղծագործում է Ավստրալիայում, գործունեություն ծավալում Գերմանիայում, նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի հեղինակավոր ցուցասրահներում և ձեռք բերվում հայտնի կոլեկցիոներների կողմից: Նկարչուհու հավաստմամբ, չնայած իր անուն-ազգանունը հայկական չեն, սակայն նրան բոլորը ճանաչում են որպես հայկական արմատներ ունեցող արվեստագետի:
 Նկարչուհին եկել էր ՀՀ սփյուռքի նախարարին տեղեկացնելու արտերկրում ունեցած իր ձեռքբերումների ու հաջողությունների, ինչպես նաև 2013 թվականին Հայաստանում անհատական ցուցահանդես կազմակերպելու մասին: Նկարչուհին պատմեց, որ առանձնակի ոգևորությամբ է ստեղծագործում հայրենիքում, անբացատրելի ուժ է ստանում Հայաստանից:
 
 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց արվեստագետի գործունեությունն արտերկրում, ինչպես նաև Հայրենիքի հետ մշտապես կապ պահպանելու ցանկությունը: Նախարարը ոգևորեց նկարչուհու՝ Հայաստանում ցուցահանդեսով հանդես գալու  նախաձեռնությունը՝ հայտնելով, որ նախարարությունը կջակցի նկարչուհուն կազմակերպչական հարցերում:
 | 
| Visiones: 903 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |