Inicio » 
2012 » Diciembre » 14 » ՀՀ վարչապետը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին
| 20:28  ՀՀ վարչապետը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին | 
|  
 14.12.2012 
 
 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ տուն: Սպիտակ տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀկառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին:
 
 Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:
 
 Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա այսօր՝ դեկտեմբերի 14-ին:Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
 | 
| Visiones: 855 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |