Inicio »
2013 » Febrero » 7 » Հունգարիայի սիրիացի, հայ և հույն բնակիչները բողոքի ակցիայով են դիմավորել Էրդողանին
00:53 Հունգարիայի սիրիացի, հայ և հույն բնակիչները բողոքի ակցիայով են դիմավորել Էրդողանին |
ՍՓՅՈՒՌՔ
06.02.2013
Փետրվարի 6-ին պաշտոնական այցով Բուդապեշտ է ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այցի ընթացքում նախատեսվել էր «Դեմոկրատիան Թուրքիայում» թեմայով դասախոսություն Բուդապեշտի ԷԼՏ համալսարանում: Ինչպես «Հայերն այսօրին» տեղեկացրեց Ալեքս Ավանեսյանը Բուդապեշտից, դասախոսությանը մասնակցության հայտ ներկայացրած հայ, հույն և սիրիացի ուսանողները մերժվել էին` այլևս տեղ չլինելու պատճառաբանությամբ: Երկար պետք չէր մտածել՝ հասկանալու համար, որ այստեղ էլ գործի էր դրվել «թուրքական դեմոկրատիան»: Ողջ դասախոսության ընթացքում Հունգարիայի սիրիացի, հայ և հույն բնակիչները չհեռացան համալսարանի դիմացից և բողոքի ակցիայով պահանջում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վերջ տալ Սիրիայում անմեղ բնակչության կոտորածին: Իսկ Էրդողանին բազմիցս կոչեցին ահաբեկիչ:
|
Visiones: 767 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |