Inicio »
2013 » Marzo » 15 » Հռոմի նորընտիր պապը յոթ տարի առաջ կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
16:14 Հռոմի նորընտիր պապը յոթ տարի առաջ կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը |
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հռոմի նորընտիր պապը` Ֆրանցիսկը, յոթ տարի առաջ կոչ էր արել Թուրքիային անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ-ում լույս տեսնող Asbarez պարբերականը, պապն այս հայտարարությունն արել է Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ` Բուենոս Այրեսում: Այն ժամանակ դեռ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ իրականացված ծանրագույն հանցագործություն»:
76-ամյա Պապը դարձել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետը և ճիզվիտական եկեղեցու առաջին անդամը: Նա նաև առաջին ոչ եվրոպացի պապն է ավելի քան 1200 տարվա ընթացքում: «Աղոթեք ինձ համար, և մենք շուտով կհանդիպենք», - հայտարարել է նորընտիր Պապը դուրս գալով Սուրբ Պետրոսի մատուռի պատշգամբ և ողջունելով հրապարակում հավաքված ավելի քան 100 հազար հավատացյալների:
Դիմելով հավաքվածներին` Ֆրանցիսկ պապն Աստծո օրհունությունն է հայցել Բենեդիկտոս 16-րդի համար: Հատկանշական է, որ Հռոմի նոր Պապը Կոնկլավի ընտրություններից առաջ խնդրել է արգենտինացի հավատացյալներին, ոչ թե ծախսեր կատարեն և գան Հռոմ, այլ այդ միջոցներն օգտագործեն ավելի նպատակային: Պապի գահակալման արարաղությունը տեղի կունենա մարտի 19-ին:
|
Visiones: 703 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |