Jueves
21.11.2024
12:47
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Abril 2012  »
LuMaMiJuViSaDo
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 5
    Invitados: 5
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Abril » 3 » Իմ հայրենիքը Երկիրն է
    19:58
    Իմ հայրենիքը Երկիրն է
     

    Այս խորագիրն է կրում նկարների ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ մարտի 31-ին և որը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին:
    Հեղինակը՝ «Արարատ» Հայկական Միության փոխնախագահ, նկարիչ-քանդակագործ Ջիվան Միրզոյանն է, ում գործերն այս էլ արդեն երկրորդ անգամ զարրդարում են Միսլատայի Մշակույթի Տան պատերը: Մինչև ապրիլի 13-ը հանդիսատեսը կարող է վայելել բազմաբովանդակ դրոշմ կրող արվեստի այս գործերի ողջ հմայքն ու գաղափարախոսությունը, դատել ու քննադատել դրանց շուրջ:
       
    «Արարատ» Հայկական Միության այս հերթական նախաձեռնությունը մեծ արձագանք է ունեցել և, ունենում է, ոչ միայն միսլատացիների ու վալենսիացիների շրջանում, այլև նահանգի այլ բնակավայրերում, որտեղից էլ արվեստասերները շտապել էին մասնակցելու բացման արարողությանը:
       
    Իսկ բացմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի Միջազգային Հարաբերությունների, Մշակույթի և Քաղացիության հարցերով խորհրդականներ Խոսե Ռամոն Բոսկան, Պեպի Մարտինեսը և Ֆրանցիսկո Էռերոն, ընդդիմադիր Ժողովրդական Կուսակցության ներկայացուցիչներ Գլորիա Ալոնսոն, Պեպա Սաիսը և Անտոնիո Սանչեսը, Միսլատայի Միջազգային Մարդասիրական Միության նախագահ Ռամիրո Մոնտոյան, իսպանացիներ, հայեր... Բացման խոսքը վերապահված էր հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանին, ով բարձր գնահատեց հայ մտավորականության գործունեությունն Իսպանիայում ընդհանրապես և Ջիվան Միրզոյանինը՝ մասնավորապես, նույն այն հայի, «ով մի հուշարձանով կարողացավ միավորել ողջ վալենսահայությանը, լավագույնս ներկայացնել հայ ժողովրդի բազմադարյա մշակույթն ու ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ Հայոց Ցեղասպանության ոճրագործները պիտի պատժվեն հանուր պատշաճի»:
       
    Այնուհետև խոսք առավ խորհրդական Խոսե Ռամոն Բոսկան, ով բարձր գնահատեց Ջ. Միրզոյանի արվեստն ու «Արարատ» Հայկական Միության գործունեությունը:

    «Իմ հայրենիքը Երկիրն է» ցուցահանդեսի ողջ գաղափարախոսությունն է տունն ու ընտանիքը, որոնք արվեստագետի համար ընդհանրական նշանակություն ունեն, «քանզի, ինչպես Հենրիխ Հեսսեն է ասում` «Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ: Այն ինչ դրսում է, այն ներսում է»:    

    |
    Visiones: 1073 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: