Jueves
21.11.2024
12:29
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Octubre 2012  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Octubre » 31 » Իսպանացի հանրահայտ երգիչ Մարտոս Սանչեսը կմասնակցի հայկական «Սիրեցեք զմիմյանս» նախագծին
    13:51
    Իսպանացի հանրահայտ երգիչ Մարտոս Սանչեսը կմասնակցի հայկական «Սիրեցեք զմիմյանս» նախագծին

    31.10.2012


    Երգահան Արա Գեւորգյանի խաղաղությանն ուղղված «Սիրեցեք զմիմյանս» նախագիծը կմիավորի աշխարհի հանրահայտ կատարողների: Նախագծի շուրջ երգահանի` ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությունը տվեց իր առաջին դրական արդյունքը:
    «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը նշեց, որ ինչպես իրեն տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախագծին մասնակցության համաձայնություն է տվել իսպանացի հանրահայտ երգիչ, բազմաթիվ, այդ թվում` «Գրեմի»-ի մրցանակակիր Մարտոս Սանչեսը (Miguel Rafael Martos Sánchez), ով ունի կատարողական յուրօրինակ ոճ եւ ձայնի լայն դիապազոն: «Նախագծի շուրջ աշխատանքներն աստիճանաբար առաջ են ընթանում, ինչը շատ ուրախալի է: Մեր մեծ ցանկությունն է, որպեսզի 2013 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության օրվա կապակցությամբ բոլոր մասնակիցները գան Հայաստան եւ միասին երգեն խաղաղության մասին»,- ասաց Գեւորգյանը: Նրա խոսքով` հաստատման փուլում է նաեւ Ճապոնիայից երգչի մասնակցությունը:

    Գեւորգյանը 2012 թվականի սեպտեմբերի 10-ին նախագիծը ներկայացրել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` խնդրանքով, որ օտարերկրյա պետություններում գործող հայկական դեսպանատները միավորեն ջանքերը` համաշխարհային մեծության երաժիշտների հետ կապ հաստատելու եւ նախագծում նրանց ներգրավածության մասին պայմանավորվածություն ձեռք բերելու: Պատրաստվել էր համապատասխան նամակ, որը դեսպանատները ուղղել էին տարբեր երկրների հանրահայտ կատարողներին:

    «Սիրեցեք զմիմյանս» նախագծում հայտնի երգիչները համանուն երգի հատվածները կկատարեն իրենց երկրներում, այնուհետ կգան Հայաստան եւ երգի վերջաբանը կերգեն այստեղ: Գեւորգյանի տեղեկացմամբ` այժմ բանակցություններ են ընթանում աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի հետ, ով խոստացել է մասնակցել նախագծին` ՄԱԿ-ի տարբերանշանի առկայության պարագայում: Մեկ այլ աշխարհահռչակ կատարող Մրայա Քերին հրաժարվել է մասնակցությունից` երեխաների հետ գերզբաղված լինելու պատճառով: 

    Երգն արդեն ձայնագրվել է ֆինն, շվեդ, գերմանացի, հնդիկ, արաբ եւ ամերիկացի կատարողների կողմից: Արա Գեւորգյանը շատ է ցանկանում, որ նախագծին միանա նաեւ Շառլ Ազնավուրը եւ առաջնորդի այն: Երգահանը ընդգծում է, որ առանց դեսպանատների աջակցության ինքը միայնակ չէր կարող նախագիծը կյանքի կոչել այն մեծ մասշտաբով, որը նախատեսվում է: «Կարծում եմ նախագծին կհաջողվի բարձրացնել մեր ազգային վարկանիշը, մենք խաղաղության կողմնակից ենք` ի տարբերություն Ադրբեջանի, որը ռազմատենչ հայտարարություններ է անում»,- հավելեց երգահանը: Գեւորգյանը շնորհակալ եւ երախտապարտ է բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են նախագծի իրականացմանը: «Սիրեցեք զմիմյանս» նախագծի կայացմանն աջակցել է նաեւ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, որի շնորհիվ համանուն երգը թարգմանվել է աշխարհի 16 լեզուներով:
    Visiones: 941 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: