Jueves
21.11.2024
12:48
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Noviembre 2010  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 7
    Invitados: 7
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2010 » Noviembre » 2 » Իսպանիայում լույս է տեսել Հայոց Ցեղասպանության մասին առաջին իսպանալեզու վեպը
    00:54
    Իսպանիայում լույս է տեսել Հայոց Ցեղասպանության մասին առաջին իսպանալեզու վեպը


    Իսպանիայում լույս է տեսել Հայոց Ցեղասպանության մասին առաջին իսպանալեզու վեպը
    Հարցազրույց Իսպանիայի Միսլատա քաղաքի «Արարատ» հայկական միության նախագահ եւ «Հայրենիք» պարբերականի գլխավոր խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ:

    -Ե՞րբ է ստեղծվել միությունը եւ ի՞նչ գործունեություն է ծավալում:

    -«Արարատ» հայկական միությունը ստեղծվել է 2004 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ պահանջ առաջացավ ստեղծելու հայկական դպրոց, որպեսզի հայ երեխաները սովորեն հայերերն եւ ստանան հայեցի դաստիարակություն: Դպրոցի աշխատանքները սկել ենք ռեստորանում, 2 աշակերտով: Այսօր արդեն Միսլատայի կիրակնօրյա հայկական դպրոցի աշակերտների թիվ 42-ն է, իսկ դպրոցի տարածքի հարցում մեզ օգնեց քաղաքապետարանը:

    6 տարվա ընթացքում դպրոցը 343 շրջանավարտ է տվել, որոնց մեծ մասը այս կամ այն կերպ ներգրավված են իսպանական հանրային կյանքում կամ քաղաքանության մեջ: Նրանք, ուսանելով իսպանական համալսարաններում կամ աշխատանքի անցնելով իսպանական ընկերություններում, իսպանական շրջանակներում ներկայացնում են Հայաստանը եւ հայկական մշակույթը, որպեսզի մեզ չշփոթեն արաբների հետ եւ իմանան, որ մենք առաջին պետությունն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունն` իբրեւ պետական կրոն:

    Մեր հրատարակած «Հայրենիք» թերթում բերում ենք բազմաթիվ փաստեր, որ Հայաստանը եղել է մարդկության բնօրրանը: Մենք չենք դադարում ապացուցելուց, որ թուրքական քաղաքակրթություն ասվածը գոյություն չունի, իսկ մերօրյա Թուրքիան սոսկ կեղծիքի, ապատեղեկատվության վրա հիմնված պետություն է, որն անընդհատ խոչընդոտում է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Այսօր Միսլատայում եւ ամբողջ Վալենսիայի մարզում կատարվում է ստորագրահավաք, որպեսզի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը ներկայացնենք Վալենսիայի խորհրդարանին:

    -Հայկական համայանքը Միսլատայում ակտի՞վ է, թե՞ նախընտրում է չառանձնանալ իր ազգային պատկանելիությամբ:

    -45.000 բնակչություն ունեցող Միսլատան, որն ունի ընդամենը 2 քառ. կմ տարածք, համարվում է Եվրոպայի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը: 107 ազգություն է ապրում այս քաղաքում եւ 107 ազգությունների մեջ մեր միությունը միակ օտարազգի միությունն է, որի հետ հավասարի ուժով հաշվի են նստում բոլոր իսպանական միությունները եւս, իսկ դրանք 120-ից ավելին են…

    Այս տարվա սեպտեմբերին մենք ճանաչվեցինք` որպես միջազգային միություն: Իսկ 2007 թվականին առաջին անգամ մասնակցեցինք Միությունների տոնավաճառ- ցուցահանդեսին, որտեղ ներկայացրել էինք Հայաստանը` սկսած խոհանոցից մինչեւ մշակույթ: Երբ Միսլատայի քաղաքապետը մոտեցավ մեր տաղավարին ու նրան դիմավորեցինք աղուհացով, շատ զարմացավ...հետո բացատրեցինք, որ այս կերպ մենք մարդկանց «բարի գալուստ ենք ասում Հայաստան»:

    Ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ կիրակնօրա դպրոցը, որտեղ կարողացանք ստեղծել պարի խումբ ու թատերախումբ: 6 տարվա ընթացքում 6 ներկայացում ենք բեմադրել: Պետք է ասել, որ շատ դժվար է աշխատել թատերական ասպարեզում փորձ չունեցող երեխաների հետ, բայց մենք ամեն բան անում ենք, ու դա վարձատրվում է...այս կարճ ժամանակամիջոցում կարողացել ենք շահել ոչ միայն հայ ազգաբնակչության սերը, այլ նաեւ տեղացիների:

    -Այդ ծավալի աշխատանքների համար հավանաբար նաեւ մեծ հայրենասիրություն ու կամք է պահանջվում:

    -Շատ հաճախ մարդիկ ինձ համարում են ազգայնամոլ, իսկ ես պատասխանում եմ, որ եթե մենք լիենինք 40 միլիոն, ես ազգայնամոլ չէի լինի, բայց մենք 10 միլիոն ենք, որից 7-ը դրսում է:

    -Ի՞նչ կարեւոր իրադարձություններ են եղել վերջին շրջանում, որոնց մասին կուզենայիք բարձրաձայնել:

    Վերջերս Իսպանիայում հրատարակվեց առաջին իսպանալեզու գիրքը Հայկական Ցեղասպանության մասին. կոչվում է «Արարատի զավակները»: Վեպի հեղինակը կատալոնացի հանճարեղ մի գրող է` Մարի Մորտեն անունով, ով ապրում է Բարսելոնում, ունի տուն Ստամբուլում, եւ մի քանի անգամ եղել է Հայաստանում: Հենց Հայաստանում էլ նա գտել է իր գրքի հերոսուհուն, լսել Ցեղասպանությունը վերապրած կնոջ պատմությունը, եւ գրել այդ վեպը:

    2010 թվականի մայիսի 28-ին Իսպանիայում տեղադրվեց առաջին`«Կենաց խաչ» կոչվող հուշարձանը` նվիրված Հայոց Ցեղասպանությանը, որի հեղինակը Ջիվան Միրզոյանն է: Հուշարձանի մի երեսին ներկայացված է ողջ Հայոց պատմությունը, մյուս երեսին իսպանական մոտիվներ են, իսկ իսկ խաչի կենտրում հավերժության նշանն է: Սա նաեւ հայ-իսպանական բարեկամության հուշարձան է, եւ շատ կարեւոր նշանակություն կունենա համայնքի կյանում, քանի որ հուշարձանն իր տարածքով կդառնա փոքրիկ Հայաստան, ուր մենք կհավաքվենք մեր պետության համար կարեւոր օրերին:

    -Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին դուք ներկայացնում եք «Հայրենիք» պարբերականը: Խնդրում եմ, ներկայացրեք նաեւ Ձեր այս նախաձեռնությունը:

    -Միսլատայում հայ երիտասարդության շրջանում հայախոսությունը շատ թույլ է: Դրանից ելնելով էլ երկու տարի առաջ ստեղծվեց «Հայրենիք» թերթը, որպեսզի ամեն մի հայ օջախ մուտք գործի հայերեն գիրը: Թերթում ունենք լրաքաղ, Միության նորությունների էջ, «Հայերն Իսպանիայում» շարքը, գրական էջ, հայոց պատմության եւ ժամանցի էջեր: Պետք է ընդգծեմ, որ մեր գործում շատ մեծ է «Հայերն Այսօր» կայքէջի դերը, որն անմիջական կամուրջ է հանդիսանում Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ:
    Visiones: 1399 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: