Martes
03.12.2024
19:47
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Noviembre » 2 » Ժիրայր Ռեիսյան. Հալեպում հայ է սպանվել, եւս մեկին առեւանգել են
    17:27
    Ժիրայր Ռեիսյան. Հալեպում հայ է սպանվել, եւս մեկին առեւանգել են
    Ս
    02.11.2012
     |  Խորագիր՝ Սիրիահայություն  


    Հալեպում նոյեմբերի 1-ին դիպուկահարի կրակոցից հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ սպանվել է Ջորջ Կաբանջյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու տեղի թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
    Նրա խոսքով՝ այսօր առավոտից քաղաքի հայկական թաղամասում ականների պայթյունների ձայներ են լսվում, սակայն ներկա պահին հնարավոր զոհերի եւ թաղամասին հասցված վնասի մասին տեղեկություններ չկան:

    Ռեիսյանը նաեւ տեղեկացրել է, որ Դամասկոս-Հալեպ ճանապարհին զինված ապստամբները երկու մարդ են առեւանգել, որոնցից մեկը հայ է: Առեւանգվածների մասին դեռ տեղեկություն չկա:

    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 29-ին զինյալները կանգնեցրել էին քաղաքացիական ավտոբուսը, որը Հալեպից Բեյրութ էր ուղեւորվել, եւ պատանդ էին վերցրել 10 մարդու: Պատանդներից 7-ը հայեր են, մնացած երեքը` քրիստոնյա արաբներ: Ընդդիմության զինյալները պահանջում են ազատել իրենց 150 համախոհներին` սպառնալով 3 օրվա ընթացքում իրենց պահանջը չկատարելու դեպքում սպանել պատանդներին:

    Հայտնի են առեւանգված հայերի անունները: Խոսքը Կարո Փամփալյանի, Արսեն Արոյանի, Լեւոն Զեյթունյանի, Բաշար եւ Ժորժ (հայր եւ որդի) Ռաբաթների մասին է: Եւս երկուսի անունները չեն հստակեցվում: Առեւանգվածների տարիքը նույնպես չի հաղորդվում:
    Visiones: 760 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: