Inicio »
2013 » Enero » 25 » Ժնևում կանցկացվի Եվրոպայի հայ համայնքների միջհամայնքային մարզական մրցաշար
14:37 Ժնևում կանցկացվի Եվրոպայի հայ համայնքների միջհամայնքային մարզական մրցաշար |
25.01.2013
Ինչպես Շվեյցարահայերի միությունից (UAS) տեղեկացնում են «Հայերն այսօրին», Միությունը կազմակերպում է Եվրոպայի հայ համայնքների միջև սպորտային խաղերի մրցույթ: Այն երկու տարին մեկ անցկացվում է Ժնևում, իսկ միջանկյալ տարիներին՝ եվրոպական որևէ երկրում: Եվրոպական միջհամայնքային մարզական հերթական՝ 10-րդ մրցաշարը տեղի կունենա 2013 թ. մարտի 29-ից ապրիլի 1-ը Ժնևում: Շվեյցարահայ միությունը սիրով հրավիրում է Եվրոպայի բոլոր հայ համայնքների ներկայացուցիչներին՝ մասնակցելու միջհամայնքային մրցաշարին հետևյալ մարզաձևերի գծով՝ բասկետբոլ (տղաների և աղջիկների խմբեր), ֆուտբոլ (տղաներ), վոլեյբոլ (խառը՝ աղջիկներ և տղաներ), բատմինթոն (տղա և աղջիկ), սեղանի թենիս (աղջիկներ և տղաներ) և շախմատ (խառն՝ աղջիկ և տղա, կրտսեր և չափահաս):
Յուրաքանչյուր մասնակցող խումբ բաղկացած պետք է լինի առավելագույնը 8 մարզիկ և մեկ մարզչից: Նաև՝ մեկ վարչական պատասխանատու՝ յուրաքանչյուր քաղաքի ակումբի համար, ով պետք է ներկայացնի բոլոր մարզիկներին, խմբերին և մարզաձևերը: Յուրաքանչյուր խումբը կարող է ոնենալ միայն մեկ ոչ հայ ծագումով մարզիկ: Թղթակցության լեզուները՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն:
Բոլոր հարցերը և արձանագրությունները կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ info@uas-games.ch : Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել տիկ. Սեդա Խաչատրյանին՝ +41 79 303 1749 կամ +41 22 345 6670:
Կարող եք նաև այցելել Շվեյցարահայ միության կայքէջը՝ www.uas-games.ch:
|
Visiones: 863 |
Ha añadido: defaultNick
| Ranking: 0.0/0 |