Ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 2-ին, Հայաս-տանի Հանրապետության
մայրաքաղաք Երևանում: 1956-1966 թթ. միջնակարգ դպրոցում, որն ավարդելուց անմիջապես
հետո տեղափոխվել է Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)՝ ուսանելու և մշտական
բնակու-թյան:
Չորս տարի անց՝ 1970 թվականին
ընդունվել է Լենին-գրադի Ռեպինի անվան Գեղարվեստի Ակադեմիան, որն ավարտում է 1976
թվականին: Այնուհետև, շարունակե-լով ուսումը նույն ուսումնական հաստատությունում՝
ընդունվել է Քանդակագործության ֆակուլտետը՝ հան-րաճանաչ քանդակագործ, ԽՍՀՄ գլխավոր
մրցանակի դափնեկիր Մ. Կ. Անիկուշինի հովանու տակ:
1983 թվականին ավարտելով
ուսումը՝ սկսում է դա-սավանդել Պոլիտեխնիկ Համալսարանում: Դասախո-սություններին
զուգահեռ, Ջիվան Միրզոյանը բազմա-թիվ անգամներ ուղևորվել է Հայաստան, իր առջև
դրված հայրենիքի հանդեպ պարտականություններն ի կատար ածելու համար:
Միրզոյանը բազմաթիվ
քանդակների հեղինակ է: Նրա ավարտական աշխատանքը գտնվում է Սանկտ Պետեր-բուրգի
ուսումնական կենտրոններից մեկում: Իսկ ահա «Սուսերամարտիկը» քանդակը գտնվում է
Սոչիի Ար-վեստի Թանգարանում: Գրող Գրեգորի Զորոբայի կի-սանդրին էլ գտնվում է
Երևանում:
Ջ. Միրզոյանի
ստեղծագործությունները բազմազան են. Սանկտ Պետերբուրգի Զինված Ուժերի թանգարանում
մինչ այսօր պահպանվում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից կապիտան Մ. Մ.
Կազանսկու կիսանդրին:
Բազմաթիվ են նաև Ջ. Միրզոյանի
գործերի մասնակ-ցությամբ ցուցահանդեսները: Նրա առաջին անհատա-կան ցուցահանդեսը
տեղի ունեցավ Լենինգրադում, 1978 թվականին: Այնուհետև, 1980 թվականի Մոսկվայի
Օլիմ-պիական խաղերի ժամանակ, ի ցույց է դրվում քանդա-կագործի «Սուսերամարտիկը»
ստեղծագործությունը, որն այնուհետև տեղափոխվում է ԽՍՀՄ Մշակույթի Նա-խարարություն,
իսկ հետո՝ Սոչի: 1982 թվականին Միր-զոյանը մասնակցում է Մոսկվայի Միջազգային
Ցուցա-հանդեսին, որին մասնակցում էին Բուլղարիան, Գերմա-նիան, Լեհաստանը և այլ
երկրներ: Մեկ տարի անց նա դարձյալ հանդես է գալիս անհատական ցուցահանդե-սով իր իսկ
ուսանած ակադեմիայում:
1984 թվականին Ջիվան Միրզոյանը
մասնակցում է Կալինին քաղաքում գտնվող Երեխաների Պալատի շենքի վերանորոգման
աշխատանքներին, իսկ մեկ տարի անց՝ «Լենինգրադի շրջափակումը» ցուցահանդեսին՝ իր
«Սով» ստեղծագործությամբ: 1986-1987 թվականներին քանդակագործը մասնակցում է
Կույբիշև քաղաքի Սպորտի Պալատի շենքի վերնամասի վերանորոգման աշխատանքներին:
Ջիվան Միրզոյանի վրձնին են պատկանում Սանկտ Պետերբուրգի համալսարանի
պատերը ձևավորող բազ-մաթիվ կտավներ, որոնք նա նկարել է 1990-1991 թթ. ըն-թացքում:
Իսկ ահա մեկ տարի անց՝ 1992 թ. նրա ձևա-վորմամբ կառուցվում է «Ֆաբրիկա Սվետլանայի»
կա-վապատ լողավազանը:
Քանդակագործի ձեռքի
աշխատանքները հասնում են մինչև Ս. Պետերբուրգի Տեքստիլ գործարան՝ զարդարե-լով
ճաշարանի սրահը:
Սանկտ Պետերբուրգի Հայ
Առաքելական եկեղեցում պահպանվում են Ջ. Միրզոյանի երկու քանդակներ, որոնք
արվեստագետը նվիրաբերել է թեմին 1994 թվա-կանին: Դրան հաջորդող երեք տարիների
ընթացքում հայազգի քանդակագործը բազում կիսանդրիներ է քան-դակում Մանկական Դպրոցի
և Մշակույթի Տան համար, որոնցից հատկանշական են գրող Ալեքսանդր Բլոկի և
տիեզիրագնաց Յուրի Գագարինի կիսանդրիները:
Ջիվան Միրզոյանը հիմնական բնակության համար
Իսպանիա է ժամանում 1998 թվականին: Հաջորդ տարի նա ինքնակենսագրական մի
ցուցահանդես է ներկայաց-նում Ալկոբենդասի (Մադրիդ) «Անաբել Սեգուրա» քա-ղաքացիական
կենտրոնում, որտեղ տեղ է գտնում նաև հենց Անաբել Սեգուրային նվիրված աշխատանքը:
2000 թվականին Միրզոյանը տեղափոխվում է Վալեն-սիա:
Նույն թվականինմասնակցում էքաղաքի գերեզ-
մանատան վերականգնողական աշխատանքներին, որ-պես քանդակագործ-ռեստավրատոր
և Ատենեո Մեր-կանտիլ կենտրոնում ներկայացված ցուցահանդեսին:
2001 թվականին Միրզոյանը
մասնակցում է Սեգորբեի եկեղեցու վերականգնողական, այնուհետև՝ Ալիկանտեի ֆայաներից
մեկի տոնակատարության նախապատրաս-տողական աշխատանքներին:
2004-2005 թթ. քանդակագործն
աշխատել է Վալեն-սիայի «Action Park Multimedia»-ում իրականացվող աշ-խատանքներին:
2006 թ. Ջիվան Միրզոյանը
ներգրավվում է Արարատ Հայկական Միության շարքերը, մասնակցում միության
կազմակերպչական աշխատանքներին ու բազմաթիվ միջոցառումներին: Հենց հայկական
միության նախա-ձեռնությամբ ցուցադրվում է Միրզոյանի առաջին ան-հատական խոշոր
ցուցահանդեսն Իսպանիայում: Վեր-ջինս ներկայացվում է Միսլատայի Մշակույթի Տանը,
2008 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 2009 թ. հունվարի 23-ը: Ցուցահանդեսում
ներկայացվում են արվեստագետի 30 կտավներ և 4 քանդակներ:
«Արվեստ՝ առանց սահմանների»...
Այսպես անվանվեց արվեստագետի ներկայացրած ցուցահանդեսը՝ կապ-ված թեմաների
բազմազանության հետ: Իսկ ահա քան-դակագործի գլուխգործոցը պիտի հանդիսանա «Կենաց
Խաչ» հուշարձանը, որը շուտով կտեղադրվի Միսլա-տայում: