Jueves
25.04.2024
01:58
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Diciembre 2012  »
LuMaMiJuViSaDo
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Diciembre » 27 » ԿԱՐԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ 2012 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ
    20:37
    ԿԱՐԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏԸ 2012 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ


    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    2012-ը Հայաստանի տնտեսության համար ընդհանուր առմամբ կարելի է հաջող համարել, եթե հաշվի առնենք մի քանի հիմնական գործոններ` տնտեսական համեմատաբար բարձր աճ, որն ամենայն հավանականությամբ կլինի 6,5 տոկոսի շրջակայքում, տնտեսության իրական հատվածի`արդյունաբերության եւ գյուղատնտեսության ավելի բարձր աճ եւ այդ ամենի ֆոնի վրա ցածր գնաճային միջավայր: Ընդգծենք, որ ասվածն առնչվում է տնտեսության վիճակին, որի անդրադարձը բնակչության սոցիալական կացությանը սովորաբար ավելի ուշ է սկսվում նկատվել: Հիշեցնենք, 2000-ականների երկնիշ տնտեսական աճի տարիները, երբ դրա անդրադարձը բնակչության վրա սկսեց երեւալ միայն մի քանի տարի հետո եւ որի արդյունքում աղքատ բնակչությունը 51 տոկոսից նվազեց եւ 2008-ին հասավ մինչեւ 24-25 տոկոսի: Սակայն 2008-2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր անդրադարձավ ինչպես տնտեսության, այնպես էլ բնակչության սոցիալական վիճակի վրա, որի արդյունքում աղքատության ցուցանիշն այսօր Հայաստանում կազմում է 34-35 տոկոս:

    Այդուհանդերձ, ներկայիս տնտեսական աճը նախկինից տարբերվում է նրանով, որ այն տեղի է ունենում իրական հատվածի` արդյունաբերության եւ գյուղատնտեսության շնորհիվ, որ այն միայն մեկ ճյուղի շնորհիվ չի տեղի ունենում եւ որ ավելի համակարգված եւ պետական աջակցությամբ է ընթանում, քան մի քանի տարի առաջվա շինարարության հախուռն զարգացումը: Մյուս կողմից էլ` տնտեսության աճին նպաստում են գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության քայլերը, որոնց վերաբերյալ Համաշխարհային բանկի Doing Business-2013 («Գործարարությամբ զբաղվելը») զեկույցում տրված գնահատականը 2012-ի հիմնական տնտեսական իրադարձությունը պետք է համարել:

    Հայաստանը ըստ Doing Business-2013-ի

    Հիշեցնենք, որ ըստ այդ զեկույցի, Հայաստանը նախորդ տարվա համեմատ 18 կետով առաջընթաց էր գրանցել այս տարի եւ զբաղեցրել 32-րդ տեղը 184 երկրների մեջ: Առաջընթացի ցուցանիշներով Հայաստանի ցուցանիշը լավագույնն է ԱՊՀ երկրների մեջ, իսկ տարածաշրջանում երկրորդըՙ Վրաստանից հետո: Այս ցուցանիշները մեր երկրի պատմության մեջ լավագույնն են եւ պայմանավորված են ներդրումների, փոքր բիզնեսի շահերի պաշտպանության եւ այլ բնագավառներում արձանագրված լուրջ բարեփոխումներով:

    Արդյունաբերության զարգացումը իրագործման ընթացքում

    Անցնող տարում կարեւոր նշանակություն ունեցող հաջորդ գործոնը արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարության իրագործումն սկսելն էր: Հիշեցնենք, որ 2011-ին մշակված եւ հաստատված այդ ռազմավարությամբ ընտրվել է արդյունաբերության 11 ճյուղ, որոնց զարգացման ուղղությամբ պետություն-մասնավոր համագործակցությամբ պետք է իրականացվեն կոնկրետ միջոցառումներ: Ընտրված ճյուղերն ենՙ կոնյակագործությունը, գինեգործությունը, պահածոների, հյութերի, ջրերի արտադրությունները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամացույցների արտադրությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, դեղարտադրությունը, տեքստիլ արտադրությունը: Ծրագրվում է, որ այս ռազմավարության իրագործումից հետո, 2015-ին վերոնշյալ ճյուղերի ապրանքների արտահանումը պետք է կազմի 700-900 մլն դոլարՙ ներկայիս 385 մլն դոլարի փոխարեն: Առաջին փուլի համար ընտրվել է 3 ճյուղՙ կոնյակագործություն, դեղարտադրություն եւ ճշգրիտ ճարտարագիտություն:

    2012-ին իրականացվեցին վերոնշյալ ճյուղերի զարգացման ոլորտային ռազմավարությունները եւ ձեւավորվեցին ինստիտուցիոնալ կառույցները: Դրանք են վարչապետին կից արդյունաբերական խորհուրդը, ինչպես նաեւ կոնյակագործության, գինեգործության, դեղագործության, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության, թեթեւ արդյունաբերության ոլորտային խորհուրդները, որտեղ մեծամասնությունը կազմում են մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Ինչը նշանակում է, որ մասնավորի խոսքը որոշիչ նշանակություն է ունենում: Մշակվեցին նաեւ վերոնշյալ ոլորտների համար գործողությունների ծրագրերը եւ համապատասխան նախարարությունների հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրերը: Սկսվեցին մնացած ճյուղերի ռազմավարությունների եւ գործողությունների ծրագրերի մշակման աշխատանքները: Ռազմավարության իրականացման համար էլ արդյունաբերության զարգացման հիմնադրամին 2013-ի պետբյուջեով հատկացվեց 300 մլն դրամ: Ընդհանրապես, հարկ է նշել, որ այս ռազմավարության իրագործումը առաջիկա տարիներին եւս կարեւոր նշանակություն է ունենալու երկրի տնտեսության համար:

    ՏՏ բարձր աճ, «Հյուսիս-հարավի» եւ Մեղրու ՀԷԿ-ի սկիզբ

    Եթե անդրադառնանք ավելի կոնկրետ իրադարձություններին, ապա հատկապես արժե ընդգծել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի շարունակվող բավականին բարձր` ավելի քան 20 տոկոս աճը: Ներկայումս կապի հասանելիության, ինտերնետի տարածման եւ ոլորտի մյուս կարեւոր ցուցանիշների առումով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում` հակառակ մի քանի տարիներ առաջ եղած իրավիճակի եւ այս ոլորտի կտրուկ զարգացումը ամենաակնառուն է վերջին 3-4 տարիներին: Անցնող տարեվերջին Հայաստանում գործունեություն սկսելու մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց եւս մեկ ՏՏ միջազգային խոշոր ընկերության` «Ինտելի» հետ, ինչպես նաեւ հայկական շուկա մուտք գործեց ռուսական խոշորագույն «Ռոստելեկոմ» ընկերությունը:

    Այլ ոլորտներից, 2012-ի կարեւոր տնտեսական իրադարձություններն էին «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու շինարարության եւ Մեղրու խոշորագույն ՀԷԿ-ի շինարարության սկիզբը, որոնցից յուրաքանչյուրը էական նշանակության կունենա ինչպես տվյալ ճյուղի, այնպես էլ երկրի տնտեսության զարգացման համար ընդհանրապես:

    Տնտեսական զարգացման սոցիալական անդրադարձը

    Անցնող տարում տնտեսության մեջ արձանագրված, մեր գնահատմամբ ամենակարեւոր իրադարձություններն ու զարգացումները նշելով, կցանկանայինք շեշտել տնտեսական հաջողությունների հնարավորինս արագ անդրադարձի անհրաժեշտությունը բնակչության սոցիալական վիճակի վրա: Կառավարության առաջնահերթ խնդիրը պետք է լինի մեղմացնել սոցիալական բարձր բեւեռացումը, շարունակել բարելավել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը եւ խրախուսել նոր եւ հնարավորինս բարձր վարձատրությամբ աշխատատեղերի ստեղծումը: Այլապես, տնտեսական աճի դրական արդյունքները կզգա միայն բնակչության սահմանափակ հատվածը:

    Visiones: 788 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: