Martes
16.04.2024
11:02
Formulario de entrada
Búsqueda
Calendario
«  Noviembre 2012  »
LuMaMiJuViSaDo
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Archivo de registros
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 39
Amigos del sitio
  • Cree su sitio
  • Estadística

    Total en línea: 1
    Invitados: 1
    Usuarios: 0

    Asociación Armenia Ararat

    Inicio » 2012 » Noviembre » 16 » Կուպելյանը Հայաստանի մասին պատմող «Բյուզանդիայի Արեւելք»-ը գրաֆիկական նորավեպը կամփոփի մեկ ֆիլմում
    01:58
    Կուպելյանը Հայաստանի մասին պատմող «Բյուզանդիայի Արեւելք»-ը գրաֆիկական նորավեպը կամփոփի մեկ ֆիլմում

    15.11.2012


    Միացյալ Նահանգների Գլենդելի համայնքային քոլեջի El Vaquero ուսանողական թերթն անդրադարձել է հոլիվուդյան վիզուալ էֆեկտների հեղինակ եւ ռեժիսոր հայազգի Ռոջեր Կուպելյանին եւ Հայաստանի մասին պատմող նրա «Բյուզանդիայի Արեւելք» ֆիլմի նկարահանման աշխատանքներին:
    Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝  El Vaquero-ն մասնավորապես նշել է. ««Բյուզանդիայի Արեւելք»-ը Կուպելյանի վերջերս լույս տեսած գրաֆիկական նորավեպն է: Նա փորձում է այն վերածել ոչ միայն վավերագրական շարքի, այլ նաեւ նկարահանել մեկ ընդհանուր ֆիլմ»:

    Կուպելյանի նախագիծը` «Բյուզանդիայի Արեւելք» ֆիլմը, պատմում է Հայաստանի մասին` քրիստոնեության ընդունումից մինչեւ Ավարայրի ճակատամարտը եւ դրան հաջորդող դեպքերը: Ժամանակագրական առումով ֆիլմը ընդգրկում է  մ.թ. 301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունումից մինչեւ մ.թ. 451 թ-ի Ավարայրի ճակատամարտն ընկած պատմությունները: «Ես ցանկանում էի ստեղծել Վարդան, որը շատ ավելի տարբեր էր, քան այն մեկը, որին պատմությունն է բնութագրում: Ես ցանկանում էի ստեղծել Վարդան, որի շուրջ կկարողանային իրականացնել գործողություններ: Ուզում էի ստեղծել մեկին, ով ցեխերի մեջ է` ռազմի դաշտում եւ ով պայքարում է կյանքի համար»,-նշել է Կուպելյանը:

    Թերթը նշում է, որ Կուպելյանը Վարդանի առաջին պատկերը նկարել է Նոր Զելանդիայում «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:  ««Մատանիների տիրակալը» ֆիլմի աշխատանքները ներշնչել են Կուպելյանին գրել «Բյուզանդիայի Արեւլեք» ֆիլմի սցենարը, որը նաեւ լույս է տեսել գրաֆիկական նորավեպի ձեւաչափով: Այս պատմության հանդեպ կիրքը Կուպելյանի մեջ մանկությունից է գալիս»,-նշում է թերթը` մեջբերելով Կուպելյանի խոսքերը. «Առանձնանալով մանուկների մյուս խմբերից` ես  հայ երեխա էի Աֆրիկայում: Սա այն տեղն էր, որտեղից եկել է իմ ինքնության զգացումը: Ծնողներս վստահ էին` ես հասկանում էի մեր պատմությունը, դիցաբանությունը եւ մշակույթը: Ես գիտեի` որտեղից եմ սերում»:

    Նյութում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ դրա մասին պատմող «Մութ անտառը լեռներում» Կուպելյանի ֆիլմին, որը նրա առաջին վավերագրական է եւ առաջին ռեժիսորական աշխատանքն է: Հայ ռեժիսորը ֆիլմը սկսել է նկարահանել 1990-ականներին: «Ավետիս Սանգիգյանն ամերիկահայ վետերան է, ով մասնակցել է արցախյան հակամարտությանը: Նա մեկ տարուց ավելի կռվել է թշնամու դեմ ճակատում: Գարո Կյահգիջյանն Ավետիսի ընկերն է եւ Կուպելյանի ֆիլմի գլխավոր հերոսը: Դժբախտաբար, նա պատերազմից հետո մահացավ»,-նշում է թերթը եւ նյութը եզրափակելիս մեջբերում Կուպելյանի խոսքերը. «Ավետիսի եւ Գարոյի խիզախությունը նրանց հերոսներ դարձրեց: Ես կցանկանայի, որ մեր հաջորդ սերունդը իրեն տեսներ հերոսի դերում: Մենք պետք է եւս մեկ անգամ ընդունենք եւ տեսանելի դարձնենք այն, թե ինչ է նշանակում լինել հերոսաբար մարտնչող ազգ»:
    Visiones: 781 | Ha añadido: defaultNick | Ranking: 0.0/0
    Total de comentarios: 0
    Nombre *:
    Email *:
    Código *: